News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Հայաստանի զինված ուժերի ուսումնական ծրագրերում ներդրվելու է «Մարդու իրավունքները զինված ուժերում» դասընթացը:

Նշենք, որ 2011թ. սկզբին ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի օժանդակությամբ հայերեն էր թարգմանվել Զինված ուժերի ժողովրդական վերահսկողության ժնեւյան կենտրոնի կողմից պատրաստված «Զինված ուժերի անձնակազմի մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների մասին» ձեռնարկը, որի հիման վրա էլ ներդրվելու է այդ դասընթաց:

ՊՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ որպես այդ դասընթացի նախապատրաստական փուլ` ՀՀ պաշտպանության նախարարություն-ԵԱՀԿ երեւանյան գրասենյակ-քաղաքացիական հասարակություն եռակողմ արդյունավետ համագործակցության շրջանակում նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին ՀՀ զինված ուժերի բոլոր զորամիավորումներում, ռազմական ոստիկանությունում եւ ռազմաուսումնական հաստատություններում անցկացվում են «Մարդու իրավունքները զինված ուժերում» թեմայով դասախոսություն-քննարկումներ: Քննարկումներն անցկացնում են «Ժողովրդավարության եւ իրավունքի կենտրոն» հասարակական կազմակերպության փորձագետները, իսկ ծրագիրը ֆինանսավորվում է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի կողմից: Դեկտեմբերի 8-ին դասախոսություն-քննարկում տեղի ունեցավ Տավուշի մարզում տեղակայված զորամասերից մեկում, որին ներկա էին նաեւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ներկայացուցիչները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ