Եվրոպական միության բոլոր երկրները, բացառությամբ Մեծ Բրիտանիայի, ցանկություն են հայտնել միանալ «Բյուջետային պայմանագրին», որը առաջարկվել է եվրոգոտու ղեկավարների կողմից Բրյուսելում տեղի ունեցած ԵՄ գագաթաժողովի առաջին օրվա ընթացքում: Այդ մասին ասված է եվրոգոտու ղեկավարների հայտարարության վերջնական տարբերակում, որը հրապարակվել է Եվրահանձնաժողովի կայքում դեկտեմբերի 9-ին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Եվրոպական խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպեյը հայտարարել է, որ պայմանագրին կմիանան եվրոգոտու 17 երկիր գումարած 6 պետություն, ընդհանուր` 23 պետության:
Նոր պայմանագրինհ, որով նախատեսվում է խստացնել վերահսկողությունը պետությունների բյուջետային միջոցների եւ պետպարտքի մասշտաբների հարցում, ցանկություն են հայտնել միանալու Բուլղարիան, Չեխիան, Դանիան, Հունգարիան, Լատվիան, Լեհաստանը, Ռումինիան եւ Շվեդիան, բայց միայն ազգային կառավարությունների մակարդակով պայմանագրի ընդունման դեպքում:
Այդպիսով, պայմանագիրը կարող է ստորագրվել եվրոգոտում «17 պետություն եւ ԵՄ-ի 9 պետություն», հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:




























