News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Բանակում զինվորների մահվան եւ պատճառների վիճակագրությանը Հայաստանի պաշտպանության նախարարությունը տիրապետում է, բայց առայժմ վաղ է համարում դրանք հրապարակելը: Այս մասին այսօր`դեկտեմբերի 10-ին` Մարդու իրավունքների միջազգային օրը ասաց ՊՆ փոխնախարար Դավիթ Տոնոյանը: «Վիճակագրությանը տիրապետում են բոլորը: Դա կատարվում է  եւ դատախազության, եւ քննչական ծառայության, եւ  ՊՆ-ի բոլոր ծառայություններում, բայց դատաքննություն, հետաքննություն է իրականացվում, հետեւաբար ներկա պահին թվեր ասելը սխալ է մեր կողմից»:

Լրագրողի այն դիտարկմանը, որ, եթե ՊՆ-ն այդ վիճակագրությունը Հելսինկյան  Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակին չտրամադրեց` պատճառաբանելով, թե պետական գաղտնիք է, ինչպես են պատրաստվում առաջիկայում վիճակագրություն հրապարակել, հիմնավորեց. «Այդ ուղղությամբ օրենսդրական փոփոխություններ են կատարվել եւ բոլոր վիճակագրական տվյալները կհրապարակվեն ժամանակին»: Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչու են բանակում տեղի ունեցող միջադեպերի շուրջ  քրեական գործերը հիմնականում հարուցվում ինքնասպանության հասցնելու հոդվածով, ավելացրեց. «Սա ձեւակերպումների խնդիր է: Մենք ավելի ուշադիր ենք լինելու այսուհետ: Բայց, եթե հոդվածները հետագայում չեն փոխվում, ուրեմն նախնական ձեւակերպումները ճիշտ են»:

Ի դեպ, Դավիթ Տոնոյանը չցանկացավ մեկնաբանել, թե ինչո՞ւ են բանակում սպանվում կամ ինքնասպանվում սոցիալապես անապահով ընտանիքների երեխաները: Բայց հավատացրեց, որ դա ընդամնը զուգադիպության հետ կապված խնդիր է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ