News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանի պաշտպանության նախարարության իրականացրած միջոցառումների վերջնարդյունքում զինվորները իրար հետ հարաբերություններում ավելի պարկեշտ եւ հանդուրժող կլինեն: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՊՆ փոխնախարար Դավիթ Տոնոյանը:

Հետեւելով բանկում տեղի ունեցող սպանություններին եւ ինքնասպանություններին տպավորություն է ստեղծվում, որ այսօր Հայաստանում ամենաանպաշտպանները զինվորներն են, ովքեր ճնշվում են, թե սպաների, թե ծառայակից ընկերների կողմից: ՊՆ-ի կողմից ի՞նչ աշխատանքներ են տարվում, որ զինվորը պաշտպանված լինի ոչ միայն սպայից, այլ իր ծառայակից ընկերոջից:

Պաշտպանության նախարարությունը առաջին հերթին միջոցառումներ է իրականացվում իրավագիտակցության բարձրացման ուղղությամբ, թե զինծառայողների շրջանում, թե հրամանատարական կազմի:Դրա համար կարգապահության եւ կանոնադրական կարգի պահպանման բոլոր գործողությունները միտված են նրան, որ այդ ամենը էլ ավելի ամրապնդվի: Վերջնարդյունքում զինվորները իրար հետ հարաբերությունների մեջ ավելի պարկեշտ եւ հանդուրժող կլինեն:

Եթե կարելի է օրինակներով կոնկրետացրեք, թե ի՞նչ է արվում դրա համար եւ այդ աշխատանքները, ե՞րբ արդյունք կտան ու նվազագույնի կհասցվեն:

Դա մեր ամենօրյա աշխատանքով է պայմանավորված: Զինվորական կանոնադրությունները պարտադրում ենք, որ եւ հրամանատարական կազմը, եւ զինվորականները կատարեն: Դա մեր ամենօրյա աշխատանքն է եւ արդյունքները գրանցվում են ամեն օր` 1-ին ստորաբաժանում, 2-րդ ստորաբաժանում: Ինչի արդյունքում կարգապահությունը աստիճանաբար  ամրապնդվում է:

Միաժամանակ չենք կարող չնկատել, որ բանակում տեղի ունեցող բացասական իրադարձությունները մեծ հնչեղություն են ստանում, արագ քրեական գործեր են հարուցվում: Բայց այդ նույն քրեական գործերի շրջանակներում սպանված զինծառայողների ծնողները տարիներ ի վեր ահազանգում են, որ իրական մեղավորները պատասխանատվության չեն ենթարկվում: Արդյո՞ք սա լուրջ պատճառ չէ, որ այս դեպքերը շարունակական բնույթ ստանան:

Այո մենք թափանցիկություն ենք ապահովում:Դա է պատճառը, որ մենք հիմա հասարակության կողմից էլ ենք վերահսկողություն իրականացնում մեր գործողությունների նկատմամբ: Ինչ վերաբերում է այն հարցին, որ իրական մեղավորները չեն պատասխանատվության ենթարկվում, չեմ կարող պատասխանել, քանի որ այդ հարցը արդեն պաշտպանության նախարարության գործառույթների մեջ չի գտնվում:

Պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյաները վերջին տարիներին բազմիցս հավատացրել են, որ աշխատանքներ են տարվում, որպեսզի բանակում սպանությունները եւ ինքնասպանությունները հասցվեն նվազագույնի: Վերջին տարիների կտրվածքով կարող եք նշել, թե  բանակում սպանությունների, ինքնասպանությունների դեպքերի քանի տոկոսի նվազում է արձանագրվել:

Դեռեւս տոկոսային չենք ասի, բայց կարող եմ հավատացնել, որ կտրուկ է նվազել: Կտրուկ:

Զրուցեց Տաթեւ Մեսրոպյանը

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ