News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Հայ երգիչ Րաֆֆի Պողոսյանը րոպեներ առաջ հաղթանակ է տարել Բուլղարիայում` X-Factor երաժշտական մրցույթում, որն այդ երկրում անցկացվում էր առաջին անգամ:

Բուրգասում բնակվող 18-ամյա Րաֆֆին եզրափակչում հաղթանակ է տարել մրցույթի սենսացիան համարվող 14-ամյա Բոգոմիլի նկատմամբ: Հայ երգիչը ստացել է ձայների 50,6 տոկոսը, իսկ Բոգոմիլ Վասիլեւը` 49,4 տոկոսը:

Եզրափակչում հայ երգիչը մի քանի երգ է կատարել, այդ թվում` Ջեյմս Բրաունի հայտնի It is a Mans World հիթը: Ընդ որում, ինչպես գրում են բուլղարական պարբերականները, հայ երգչի հաղթանակը իսկական շոկ է եղել բոլորի համար: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ