News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր` դեկտեմբերի 12-ին, հանդիպում է ունեցել ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանի եւ նրա տեղակալ Սլավա Պետրոսյանի հետ:

ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը, որին մասնակցում էին ԼՂՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար, Անվտանգության խորհրդի քարտուղար Մարատ Մուսայելյանը, ԼՂՀ հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Հակոբ Ղահրամանյանը, քննարկվել են տնտեսական մրցակցության կարգավորմանը վերաբերող մի շարք հարցեր:

Երկուստեք նշվել է այս ոլորտում երկու հայկական պետությունների միջեւ համագործակցության շարունակական ամրապնդման անհրաժեշտությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ