News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ վետերանների գործերով նախարարությունը հայկական խաչը հաստատել է որպես «հավատի խորհրդանիշ», որը կարող է տեղադրվել ամերիկացի մահացած վետերանների շիրիմներին կամ հուշաքարերին, հաղորդում է  «Asbarez»-ը:

Նշվում է, որ դա հնարավոր է եղել  նյույորքաբնակ  ԱՄՆ զինված ուժերի  վետերան Շավասպ Հանեսյանի ընտանիքի ջանքերի շնորհիվ: Հանեսյանը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ծառայել է Ճապոնիայի օկուպացիայի 24-րդ հետեւակային դիվիզիայում: 2005թ. Հանեսյանի մահվանից հետո հարցով զբաղվել են  Հանեսյանի կինը` Լորիսը եւ եղբայրը` Դերան:

Ներկայումս վետերանների գործերով վարչակազմը հավանության է արժանացրել 35 «հավատի խորհրդանիշ»` կառավարական հուշատախտակների  վրա օգտագործելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ