News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ում հոսպիտալում մահացել է հայտնի ամերիկյան երաժշտական պրոդյուսեր Ջոն Աթթերբերին: Նա համագործակցում էր հայտնի Spice girls խմբի, երգչուհի Ջեսիքա Սիմփսոնի, ինչպես նաեւ ռեփերներ Թուփաքի ու Սնուփ Դոգի հետ:

Պարզվել է, որ հենց Աթթերբերին է եղել այն մեքենայի վարորդը, որը Հոլիվուդում դեռահասի կողմից անկանոն կրակահերթի տակ է հայտնվել:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ անցորդները կարծել են, թե հերթական մարտաֆիլմի նկարահանումներն են ընթանում: Նրանց իրականությունը գիտակցել են այն ժամանակ, երբ մեքենաներից մեկի վարորդն իսկական վնասվածքներ է ստացել:

Պրոդյուսերը մահացու վնասվածք է ստացել կրծքին եւ ծնոտին. Երկու օր անց նա հիվանդանոցում մահացել է:

Ավելի ուշ հայտնի է դարձել, որ կրակողը ոմն Թայլե Բրեմն է: 26-ամյա երիտասարդը աջ ու ձախ կրակ է բացել եւ գոռացել, թե ուզում է մեռնել: Բայց նա այդպես էլ չի իրականացրել իր սպառնալիքը, նախընտրելով կրակել մեքենաների կողմը:

Հենց այդ ժամանակ էլ գնդակը դիպել է Ջոն Աթթերբերիին:

Հիշեցնենք, որ ինքը` Թայլեր Բրեմն սպանվել է ոստիկանական գործողության ժամանակ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ