News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը, դեկտեմբերի 12-ին, 4 տարի առաջ սկսած իր շրջագայության շրջանակներում, համերգ է տվել Մոսկվայում:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ նովոստին», 87-ամյա մաեստրոյի համերգը տեղի է ունեցել Կրեմլի պալատում եւ անմոռանալի տպավորություններ է պարգեւել ներկաներին:

Ըստ Diversant.ru-ի, Ազնավուրը ներկայացնում է նոր ձայնասկավառակը եւ Aznavour toujours համերգային ծրագիրը, որի պրեմիերան վերջերս տեղի է ունեցել Փարիզի «Օլիմպիա»-ում:

Հատկանշական է, որ որոշ լրատվամիջոցներ պնդում են, որ իբր Ազնավուրը երգերի որոշ հատվածներ ռուսերեն է երգել: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է հայտնի «Հավերժ սեր» երգին:

Հռչակավոր երգչի շրջագայությանը մասնակցում է նրա դուստրը` Կատյան, ով ընդամենը մեկ երգ է կատարել հոր հետ միասին, ապա տեղ զբաղեցրել բեք-վոկալի խմբում: Համերգից հետո, հանդիսատեսը շուրջ 15 րոպե ոտքի հոտընկայս ծափահարել է սիրելի արտիստին, հաղորդում է «Միռ»-ը:

Նշենք, որ համերգից անմիջապես հետո, Ազնավուրը կվերադառնա Շվեյցարիա, որտեղ տեղափոխվել է Ֆրանսիայից մի քանի տարի առաջ: Իր հետագա կյանքը նա մտադիր է անցկացնել բեմից դուրս: Նա խոստովանել է, որ այդ տարիքում արդեն պետք է մտածել այն մասին, թե ինչ է լինելու վարագույրից հետո:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ