News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) դեկտեմբերի 13-ին որոշում է կայացրել 56.1 միլիոն դոլարի վարկ տրամադրել Հայաստանին: ԱՄՀ-ն դրական է գնահատել, որ Հայաստանի իշխանությունները հետեւողականորեն, տարեցտարի կրճատում են երկրի պետական բյուջեի պակասուրդը եւ քայլեր ձեռնարկում արժեզրկումը զսպելու ուղղությամբ:

«Հայաստանի իշխանություններին պետք է ողջունել Հիմնադրամի օժանդակած ծրագրով կայուն քաղաքականության շարունակական իրականացման համար, ինչը նպաստել է այս տարի արժեզրկման մեղմացմանը եւ հետճգնաժամային վերականգնման շարունակմանը», - հայտարարել է ԱՄՀ-ն։

Այդուհանդերձ, նշվել է նաեւ, որ Հայաստանի կենտրոնական բանկը ռեզերվներ ստեղծելու ուղղությամբ դեռ անելիքներ ունի: Հիմնադրամը հորդորել է ՀՀ կառավարությանն ավելի շատ կառուցվածքային բարեփոխումներ իրականացնել` նպաստելու համար մասնավոր սեկտորի աճին եւ մրցակցությանը:

ԱՄՀ-ն կարեւորել է արտարժույթի փոխարժեքի ավելի մեծ ճկունությունը, գործարար միջավայրի ամրապնդման եւ մրցակցության խթանման անհրաժեշտությունը։

Նշենք, որ 56.1 միլիոն դոլարի վարկը Հայաստանին տրամադրվել է 413.4 միլիոն դոլարի եռամյա վարկային ծրագրի շրջանակներում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ