News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը  չի ընդգրկվել Ֆրանսիայի Սենատի օրակարգ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ռոն Ալպ նահանգի տարածաշրջանային պատգամավոր Հիլդա Չոբոյանը` ավելացնելով, որ տվյալ օրակարգը ուժի մեջ է մինչեւ  ընթացիկ տարեվերջ:

«Ավելին, օրինագիծն ընդգրկված չէ Ազգային ժողովի օրակարգում»,-նշեց զրուցակիցը` ավելցանելով, որ այսպիսով, 2011թ. այդ օրինագծի ճակատագիրը  չի կարող վճռվել, քանի որ ստորին պալատի օրակարգն ուժի մեջ է մինչեւ 2012թ. հունվարի 20-ը:

Պատասխանելով հարցին, թե  հնարավոր է արդյոք երկու պալատների օրակարգերում փոփոխություններ կատարել, Չոբոյանը հոռետեսական պատասխան տվեց. «Ամեն դեպքում, ժամանակ է պետք, որպեսզի խորհրդարանականների մեծ մասը տվյալ հարցի վերաբերյալ ընդհանուր հայտարարի գալ, իսկ դրանք բանակցություններ, քննարկումներ են»,-նշեց նա:

Ինչպես տեղեկացրել էր NEWS.am-ը, Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող միանգամից երկու օրինագիծ է մշակվել: Նրանցից առաջինը, որը քրեական պատասխանատվություն է նախատեսում ցանկացած ցեղասպանության ժխտման համար, սատարում է նախագահ Սարկոզին: Գործող նախագահի հիմնական մրացկից, սոցիալիստ թեկնածու Ֆրանսուա Օլանդը  վերջերս հանդես էր եկել հայտարարութամբ` խոստանալով ընտրվելու դեպքում  ընդունել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող ավելի վաղ մշակված նախագիծը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ