News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Հարկավոր է ճշգրտել այն հիվանդությունների ցանկը, որոնց դեպքում տղաները կզրկվեն բանակում ծառայելու հնարավորությունից: Դեկտեմբերի 14-ին լրագրողների հետ զրույցում նման կարծիք է հայտնել Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը: Ըստ նրա` դա հստակություն կհաղորդի զորակոչային գործընթացին:

Իրավապաշտպանի կարծիքով` զորակոչի կարգավորումը չի կարող որակական փոփոխությունների հանգեցնել, եթե ծառայության հոգեբանությունը չփոխվի: «Ես ինքս որդի ունեմ, եւ կցանկանայի, որ նա մեզ համար ցանկալի բանակում ծառայեր»,- նշել է Սաքունցը:

Նմանատիպ տեսակետ է հայտնել նաեւ «Խաչակիր»  ՀԿ-ի խորհրդի նախագահ Գագիկ Սարուխանյանը: Ըստ նրա` բանակի մասին խեղաթյուրված մտածելակերպ ունեն ոչ միայն զորակոչիկները, այլեւ ամենաթողություն երազող սպաները. «Զինվորը պետք է հասկանա, թե ինչ նպատակով է ծառայում բանակում: Նա ծառայում է իր հարազատներին, մտերիմներին պաշտպանելու համար»,- նշել է Սարուխանյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ