News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ոստիկանության Սեւանի բաժնի աշխատակիցները հայտնաբերել եւ բերման են ենթարկել Վանաձորի զինկոմիսարիատի աշխատակից 51-ամյա Լյուդմիլա Արզումանյանը: Վերջինս հետախուզման մեջ է գտնվում այս ամսվա դեկտեմբերի 12-ից եւ հետախուզվում էր պաշտոնեական կեղծիք կատարելու մեղադրանքով: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում փոխանցեց Ոստիկանության Սեւանի բաժնի ավագ տեսուչ, ոստիկանության մայոր Արթուր Գրիգորյանը: Նրա խոսքով, Լյուդմիլա Արզումանյանը, աշխատելով Վանաձորի զինկոմիսարիատի քարտադարանում, կատարել է պաշտոնեական կեղծիք: Իսկ մեղադրանք առաջադրվել է Հայաստանի քրեական օրենսգրքի 314 հոդված 1-ին մասի հատկանիշներով (Պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակով կամ անձնական այլ դրդումներով կամ խմբային շահերից ելնելով` պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելը, կեղծում, քերվածք կամ այլ թվական գրառումներ կամ փոփոխություններ կատարելը, ինչպես նաեւ կեղծ փաստաթղթեր կազմելը կամ հանձնելը), ինչը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի 200-500-ապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

Ի դեպ, Արթուր Գրիգորյանը տեղեկացրեց, որ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել երկրից չհեռանալու ստորագրությունը: NEWS.am-ի թղթակցի հարցին` հայտնի՞ է, թե նրա գործողություններից քանի մարդ է տուժել, նա պատասխանեց. «Ոչ, դեռ չի  նշվում, թե նրա գործողությունների քանի մարդ է տուժել»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ