«Եկել եմ աջակցելու Հայկ Մարությանի կողմից կազմակերպված արշավին, որովհետև շատ ճիշտ գաղափար է դրված այս արշավի հիմքում։  Կարծում եմ, որ Հայկ Մարությանը Տիգրան Ավինյանի հետ բանավեճի ժամանակ էլ ապացուցեց, որ իր հաշվարկները ճիշտ են, ես դրանք ստուգել եմ»,–նշեց Լևոն Զուրաբյանը։

«Երբ Հայկ Մարությանն  ասում է, որ սուբսիդիան ունի սոցիալական և էկոլոգիական իմաստ, ուզում եմ հավելել, որ այն ունի նաև ներդրումային իմաստ։ Տրնասպորտային երթևեկությունը Երևանի տնտեսության արյունն է, որքան արյունն աշխույժանում է, այնքան տնտեսության համար շահավետ է։ Շատ դեպքերում, մարդիկ, օրինակ հրաժարվում են որևէ աշխատանքի անցնելուց, որովհետև տրանսպորտային ծախսերն այդ աշխատանքը անիմաստ են դարձնում։ Հիմա եթե տրանսպորտային ծախսերը սահմանափակվեն այս սուբսիդիայի շնորհից, մարդիկ ավելի ակտիվ կներգրավվեն այդ աշխատանքներին, և՛ գործատուները դրանից կշահեն, և՛ աշխատողները»,–նշեց ՀԱԿ փոխնախագահ Լևեն Զուրաբյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը քաղաքացիների հետ հանրային տրանսպորտի թանկացման դեմ բողոքի ակցիա է իրականացնում։