News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին խորհրդարանին խնդրում է թույլատրել եւս մեկ վրացական հետեւակային գումարտակ ուղարկել Աֆղանստան` Անվտանգության աջակցության  միջազգային ուժերի (ISAF) կազմում խաղաղարար առաքելություն իրականացնելու նպատակով:

«2009թ. օգոստոսի 6-ից Աֆղանստանում են գտնվում մեկ հետեւակային ջոկատ եւ հրետանային հրահանգիչների խումբը` Ֆրանսիայի հրամանատարության ներքո, մեկ հետեւակային գումարտակ`  ԱՄՆ-ի հրամանատարության ներքո եւ երկու զինծառայող` Թուրքիայի հրամանատարության ներքո:  Ձեր համաձայնությունն եմ խնդրում Անվտանգության աջակցության  միջազգային ուժերի կազմում ԱՄՆ հրամանատարության ներքո առաքելություն իրականացնելո ւնպատակով եւս մեկ հետեւակային գումարտակ  ուղարկելու համար»- նշվում է փաստաթղթում, տեղեկացնում է «Նովոստի Գռուզիա»-ն:

Աֆղանստանում ISAF-ի ուժերի կազմում ծառայություն է իրականացնում վրացական մեկ վաշտ  (175 զինվոր եւ սպա),  որը գտնվում է Քաբուլում` Ֆրանսիայի պատասխանատվության գոտում,  եւ 749 մարդուց բաղկացած գումարտակ, որը տեղակայված է Հիլմենդ գյուղում` ԱՄՆ պատասխանատվության ներքո:

Աֆղանստանի առաքելության սկզբում վրացի տասը զինծառայողներ էին զոհվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ