News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Թաիլանդում տրանսսեքսուալներին աշխատանքի են ընդունել որպես ուղեկցորդներ: PC Air ընկերությունը որոշել է այդկերպ պայքարել կարծրատիպերի դեմ: Առաջին թռիչքը կայացել է դեկտեմբերի 15-ին:

Սկզբնապես ընկերությունը ծրագրել է աշխատանքի ընդունել միայն տղամարդկանց եւ կանանց, բայց ծրագրերը փոխվել են, երբ PC Air-ը 100-ից ավելի հայտ է ստացել տրանսսեքսուալներից: Նրանցից չորսին աշխատանքի են ընդունել 19 կանանց ու յոթ տղամարդկանց հետ միասին, հաղորդում է DELFI-ն:

Նրանք հավասարապես փորձաշրջան են անցել մյուսների հետ: Ընդ որում, պահանջները եղել են նույնը, ինչ կանանց դեպքում` կանացիություն եւ հրապուրչություն:

Ներգաղթի օրենսդրության հետ խնդիրներից խուսափելու համար նոր աշխատակիցները ծառայողական վկայականներ են ստացել, իսկ աշխատանքի ժամանակ հատուկ ոսկեզօծ բեյջեր են փակցրել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ