News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Քաջարան այցելության ժամանակ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը բնապահպան-ակտիվիստուհի Մարիամ Սուխուդյանին սպառնացել է, թե «եթե սուս չմնա, իր հետ վատ բան կպատահի»: Այս մասին այսօր` դեկտեմբերի 20-ին, անդրադառնալով Քաջարանում ստեղծված իրավիճակին պատմեց բնապահպան Եղիա Ներսիսյանը հավելելով, որ Սյունիքի մարզպետը նաեւ իրեն է սպառնացել:

«Երբ գյուղացիները մի քանի ամիս առաջ դուրս էին եկել այդ տրակտորները կանգնեցնելու մարզպետն ասել է, թե ինչու ինձ չենք կանչել ես էլ կհելնեի, որ կանգնեցնեի, այնինչ` մարզպետի հրամանով էր այդ տրակտորը եկել այդտեղ»,- նշեց Եղիա Ներսիսյանը տեղեկացնելով, որ շուտով այս փաստերը վկայող տեսանյութ կտարածեն: Իսկ բնապահպան Թեհմինե Ենոքյանը, ով ներկայացնում է «Էկոլուր» հ/կ-ն նշեց, որ արդեն ավարտել են «Հանրային շահ» վերնագրով երկրորդ ֆիլմը: Նա հույս հայտնեց, որ հետագայում առիթ չի լինի նույն վերնագրով 4-րդ, 5-րդ ֆիլմեր նկարահանել:

Ի դեպ, Եղիա Ներսիսյանը պատմեց, որ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը  Քաջարան այցելած բնապահպաններին որպես թշնամի է դիմավորել , սակայն քաջարանցիները «դուխով» են դիմադրել մարզպետին, ինչը մինչ այդ չեն արել: «Շատ հետաքրքիր բաներ կան, որոնք ներկա պահին պաշտոնյանների կողմից հերքվում են: Բայց բնապահպանները փաստացի տեսնյութերով շուտով այդ ամենը ջրի երես են հանելու: Իսկ քաջարանցիները պատրաստ են պատվով պահել իրենց գյուղի անվան նշանակությունը` քաջ քաջարանցիներ»,- նշեց Եղիա Ներսիսյանը, հավելելով, որ խոսքը 200 քաջարանցիների մասին է:

Ավելի վաղ Սյունիքի մարզի Քաջարանի գյուղապետ Ռաֆիկ Աթայանը NEWS.am-ին հայտնել էր, որ դեկտեմբերի 14-ին իրեն հրավիրել են Կապանի ոստիկանապետի մոտ, որպեսզի ստիպեն ստորագրել համաձայնագրի տակ, որով Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին կտրվեն ՀՀ կառավարության 627-Ն որոշմամբ հանրային գերակա շահ ճանաչված գյուղի հողերը: Արդեն մի քանի ամիս է, Քաջարան գյուղը պահանջում է չեղյալ համարել ՀՀ կառավարության 627-Ն որոշումը   եւ  հրաժարվում է ստորագրել հողերի  հանձնման  փաստաթուղթը` հայտարարելով, որ դա ամբողջ գյուղի ստիպողաբար տարհանում  է  նշանակում: NEWS.am-ը նաեւ հայտնել էր, որ Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի սեփականատեր, գերմանական «Քրոնիմետ» ընկերությունը պատրաստ է քննարկել գյուղացիների բողոքներն ու առաջարկությունները, սակայն չի հրաժարվի հանքը ընդլայնելու ծրագրից:

Քաջարանի գյուղապետ Ռաֆիկ Աթայանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում  տեղեկացրել էր, որ հրաժարական է տվել գյուղապետի պաշտոնից եւ հրաժարվել ՀՀԿ անդամությունից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ