Որոշ երկրներ կասկածներ են հայտնում, որ Իրանն, իբր, նահանջել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հարցում իր դիրքորոշումից։ Այս մասին փետրվարի 6-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։

«Մենք միշտ հստակ արտահայտում ենք մեր դիրքորոշումը մեր անվտանգության հարցում։ Եթե ​​որեւէ երկրի դիրքորոշումը չի համապատասխանում մեր դիրքորոշմանը, ապա մենք հակասություններ ունենք այդ երկրի հետ։ Մեզ համար մեր ազգային շահերն առաջնահերթ են, և դրանց շուրջ սակարկելն անհնար է։ Այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հետ կապված մենք ոչ մեկի հետ գործարքի չենք գնա»,- հավելեց նա։