News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները դեկտեմբերի 20-ին ընդունած հայտրարության մեջ մտահոգություն են հայտնել ճգնաժամային իրավիճակներում ուժային միջամտության միտումների առնչությամբ, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»:

Փաստաթղթում մասնավորապես, նշված է.  «Լուրջ անհանգստության տեղիք է տալիս ճգնաժամային իրավիճակներում ուժային միջամտության միտումը:  Մտահոգիչ են համընդհանուր ճանաչում գտած միջազգային-իրավական նորմերը եւ սկզբունքները շրջանցելու փորձերը` օգտագործելով առանձին երկրների եւ ժողովուրդների ժամանակավոր դժվարությունները»:

ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները նաեւ նշել են, որ կազմակերպությունը անվտանգության հեղինակավոր կառույց է դարձել:

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության  (ՀԱՊԿ)  անդամներ են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղըրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը եւ Ուզբեկստանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ