Գյումրու քաղաքապետի թեկնածու առաջադրված պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը տեսանյութ է հրապարակել, որում պատմել է, թե Նիկոլ Փաշինյանի հրահանգով ինչ պրոցեսներ են մինչ այս ընթացել Գյումրիում ու ինչ գործընթացների շնորհիվ է ՔՊ-ին հաջողվել իշխանություն ունենալ Գյումրիում:
«Որոշ ժամանակ առաջ «ժողովրդավարության բաստիոնի» սիմվոլ Նիկոլ շուշաթրաշը որոշեց քաղաքին զրկել ժողովրդի կողմից օրինական քվեով ընտրված քաղաքապետ Վարդգես Սամսոնյանի ներկայությունից։ Բացի դրանից, իր ուժայիններին հրահանգեց բռնաճնշումներով հասնել նրան, որ ոչ միայն Վարդգես Սամսոնյանը հրաժարական տա, այլև ընդհանուր «Բալասանյան դաշինքը»՝ մոտ 20 հոգի՝ պաշտոնյաներ ու ավագանի, դիմումները գրեն և հեռանան քաղաքապետարանից ու հայտարարեն, որ իրենք հեռանում են նաև քաղաքականությունից։ Հետո, հասկանալով, որ քաղաքում կարող են դժգոհություններ լինել, Նիկոլն ավելի խելացի բան չի մտածում, քան իր ուժայիններին հրահանգելը՝ կալանավորել, փաստացի պատանդ վերցնել Սամվել Բալասանյանի ամենաանշառ տղերքից փոքրին՝ Խաչոյին։ Այսինքն՝ Խաչոյին պատանդ են վերցնում, որ Նիկոլ Փաշինյանն առաջին պլան բերի այդ պահին անկուսակցական Սարիկ Մինասյանին, ու մանկապարտեզային «փրայմերիզ» միջոցառման արդյունքում նրան ներկայացնի որպես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից Գյումրիի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար: Ինչից հետո Սարիկ Մինասյանը շպագատ է իջնում ՔՊ կուսկացությունում եւ սրանից հետո մենա նրանք անվանելու ենք ՔՊ-ի ԺՊ-ն»,- նշել է Ռուբեն Մխիթարյանը:
Ըստ Մխիթարյանի՝ Սարիկ Մինասյանը հասկանալով, որ ՔՊ-ն շատցածր վականիշ ունի քաղաքում, իր ավագանիներին ուղարկել է «թաղեթաղ», որպեսզի ժողովրդին ասեն, որ եթե Գյումրիում ընտրվի ընդդիմադիր քաղաքապետ, «Նիկոլը քաղաքի փողը չի տա»:
«ՔՊ-ի ԺՊ-ն, այսինքն՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Գյումրիի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարը, շատ լավ հասկանալով, որ ՔՊ-ն Գյումրիում կատաստրոֆիկ ցածր վարկանիշ ունի, ավելի «խելացի» բան չի մտածել ժողովրդին մանիպուլացնելու համար, քան իր ավագանիներին թաղեթաղ ման տալը, որպեսզի սովորական, միամիտ ժողովրդին սրանք ասեն, իբրև, եթե Գյումրիում ընտրվի ընդդիմադիր քաղաքապետ, «Նիկոլը քաղաքի փողը չի տա», այսինքն իբրև՝ Նիկոլը քաղաքին հասնող դոտացիան՝ բյուջեով հատկացված, չի տալու: Ժողովուրդ ջան, ձեզ խաբում են։ Հայաստանում կան բազմաթիվ քաղաքներ ու համայնքներ, որոնք ունեն ընդդիմադիր քաղաքապետեր ու համայնքապետեր։ Օրինակ՝ Մասիսի քաղաքապետը, Կապանի քաղաքապետը, Գորիսի քաղաքապետը, Աբովյանի քաղաքապետը, Ապարանի քաղաքապետը, ու այդ քաղաքները բյուջեով նախատեսված գումարները ստաբիլ ստանում են, որովհետև այդ փողը Նիկոլն իր հոր տնից չի բերել, դա մեր բոլորի հարկերից գոյացած գումարն է, ու Նիկոլը չի կարող այդ փողը չտալ»,- ասել է նա։











