News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չի կարող ունենալ ռազմական լուծում: Այս մասին այսօր` դեկտեմբերի 21-ին, Երեւանում անցկացված մամուլի ասուլիսում հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն, ով ավարտում է իր առաքելությունն այդ պաշտոնում:

Դիվանագետն ընդգծել է խնդրի կարգավորման հարցում լրատվամիջոցների դերը` աջակցելու կամ խոչընդոտելու առումով, հիշեցնելով ոչ կոմպետենտ մեկնաբանությունների անթույլատրելիության մասին:

«Պատերազմը երբեք չի կարող ելք լինել»,-ընդգծել է Ֆասիեն, այդ համատեքստում նշելով Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Ֆրանսիայի փորձը: Նրա խոսքով, թեեւ Ֆրանսիան կարողացավ մասնակիորեն հետ բերել Գրեմանիայի կողմից գրավյալ իր տարածքները, ակնհայտ է, որ հաղթանակի գինը շատ բարձր էր, մահացան բազմաթիվ մարդիկ, ծախսվեցին հսկայական միջոցներ:

Նույնիսկ Ադրբեջանի համար, ըստ Ֆասիեի, պատերազմը խելամիտ որոշում չէ: «Նոր պատերազմը մղձավանջ է, նոր արյունահեղություն, փախստականներ»,-ասել  նա:

Բեռնար Ֆասիեն հիշեցրել է Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի խոսքն այն մասին, որ երկրները հասցեները չեն փոխում: Պատերազմից առաջ կամ հետո, Հայաստանի, Ղարաբաղի ու Ադրբեջանի աշխարհագրական դիրքը չի փոխվի, ուստի «պետք է կապեր հաստատել եւ բարիդրացիական հարաբերություններ կառուցել»:

Ամփոփելով խոսքը, Մինսկի խմբի համանախագահը կարեւորել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի մասնակցությունը բանակցային գործընթացում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ