«Top Liberty» բեռնանավի վրա ֆիննական մաքսավորները հայտանբերել են «Patriot» տեսակի 69 հակաօդային հրթիռներ, ինչպես նաեւ վառելիք եւ 150 տոննա պայթուցիկ:
Ինչպես հաղորդել է «AFP»-ն, նավն ուղեւորվել է Շանհայ: Ֆիննական օրենսդրության համաձայն` նման բեռների արտահանման համար պահանջվում է երկրի պաշտպանության նախարարության թույլտվությունը, որը չի եղել:
Նախնական վարկածով` հրթիռները նախատեսված են եղել ոչ թե Չինաստանի, այլ երրորդ երկրի համար:
Իրականացվում է հետաքննություն:
Նշենք, որ հակաօդային պաշտպանության «Patriot» համակարգերն արտադրվում են ԱՄՆ-ում: Դրանք կարող են ոչնչացնել մինչեւ 240 կմ հեռահարության եւ մինչեւ 24 կմ բարձրության նշանակակետեր:



























