News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Մինչեւ մայիսի խորհրդարանական ընտրություններ հայկական ընդդիմության մեջ առաջնորդի փոփոխությունն իրական չէ. միգուցե խորհրդարանական ընտրություններից հետո այդ ուղղությամբ ինչ-որ գործընթացներ սկսվեն: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը` պատասխանելով այն հարցին, թե կարո՞ղ է Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը առաջիկայում պահպանի իր առաջնորդի դիրքերը ընդդիմադիր ճամբարում:

Նրա խոսքով, ներկա պահին եւ «Ժառանգություն» կուսակցությունը, եւ Դաշնակցությունը իրենց ընդդիմություն են համարում, սակայն Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի գործոնը դեռեւս բավական ուժեղ է: Փորձագետը կարծում է, որ առաջիկա երեք-չորս ամիսներին քաղաքական դաշտում չի հայտնվի առաջնորդ, ով կկարողանա լուրջ հակառակորդ դառնալ Լեւոն Տեր-Պետրոսյանի համար:

«Անկասկած Հայ ազգային կոնգրեսի վարկանիշը անցյալ տարվա ընթացքում իջել է, բնականաբար է ընկել է նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանի վարկանիշը: Սակայն, ես չէի ասի, որ վարկանիշի անկումը կարող է հանգեցնել նոր առաջնորդի ի հայտ գալուն, թե ՀԱԿ-ի ներսում եւ թե ընդդիմադիր այլ ուժերի շրջանում: Լեւոն Տեր-Պետրոսյանի շուրջ միավորված ուժերը այլընտրանք չունեն, քան օժանդակել նրան, քանի որ ցանկացած կուսակցություն, որը դուրս կգա ՀԱԿ-ից, կհայտնվի անապատում, եւ փաստացի, կդադարի լուրջ քաղաքական գործոն լինելուց»,-նշել է քաղաքագետը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ