News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի խորհրդարանում Կոմունիստները եւ ձախ ուժերը կպաշտպանեն Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը: Այդ մասին Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի կապակցությամբ դեկտեմբերի 22-ին հայտարարել է Ժան-Պոլ Լեքոքը, ով Ձախերի միացյալ խմբավորումից է:

Նրա խոսքով, ներկա պահին ֆրանսիական օրենսդրությունը թույլ չի տալիս պատժել Հայոց Ցեղասպանության ժխտման համար եւ այդ հարցով օրենքը շատ անհրաժեշտ եւ կարեւոր է»:

Ազգային շարժման միությունից Ռենո Մյուզելյեն նշել է, որ իր համար մեծ պատիվ է պաշտպանել այս օրինագիծը, քանի խոսքը գնում է գործընթացի մասին, որը Ֆրանսիան շատ վաղ է սկսել:

«Դա այսրոպեական օրենք չէ: Ես ցանկանում եմ հաստատել Թուրքիայի հետ ունեցած բարեկամական հարաբերությունները, որը Ֆրանսիայի գործընկերն է: Ես ցանկանում են հիշեցնել, որ Թուրքիան չի կարող խտրական միջոցներ կիրառել Ֆրանսիայի դեմ: Թուրքիան հզոր երկիր է: Մենք կարիք ունենք, որ աշխարհի այդ հատվածում խոշոր պետություն լինի, որը կարող է առերեսվել իր պատմության հետ եւ ստանձնել պատասխանատվություն: Թուրքիան բարենպաստ դիրքորոշում կզբաղեցներ աշխարհում, եթե բացեր իր աչքերն ու նայեր անցյալին: Ես գիտեմ, թե որքան է հայ ժողովուրդը տառապել. երիտթուրքերը որոշել են վերացնել հայերին քարտեզից, ովքեր մեծամասնություն էին կազմում: Ֆրանսիան պետք է օգնի ժողովրդին, ով զրկված էր իր հայրենիքից»:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 22-ին Ֆրանսիայի Ազգային խորհուրդը քննարկում է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը: Այդ օրենքի խախտման դեպքում նախատեսվում է ազատազրկում 1 տարվա ժամկետով եւ 45.000 եվրոյի չափով տուգանք:

Ընթացիկ տարվա հոկտեմբերին Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին Հայաստան կատարած պաշտոնական այցի ժամանակ կոչ արեց Թուրքիային ճանաչել 1915 թվի Հայոց ցեղասպանությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ