News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

«Մենք` ֆրանսիացիներս պետք է հպարտություն զգանք, որ նման օրենք ենք ընդունում: Պատվի առնելով հայ ժողովրդին` մենք այդկերպ նպաստում ենք Հայաստանի եւ Թուրքիայի հաշտեցման գործընթացին»: Այդ մասին դեկտեմբերի 22-ին Ֆրանսիայի Ազգային Ժողովում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի քննարկումների ընթացքում հայտարարել է իշխող «Միություն հանուն ժողովրդական շարժման» կոսւակցության պատգամավոր Քրիստիան Էստրոզին:

« Ես չեմ տեսնում փաստարկներ տվյալ օրինագծի դեմ: Պատմաբանները մեզ ասում են, որ կազմակերպված սպանդ է եղել ազգային հողի վրա: Այս օրենքն ասում է, որ չի կարելի թքել հայերի ցավի վրա: Այս օրինագիծը թույլ կտա Թուրքիայի ժողովրդին նայել սեփական պատմության դեմքին»,- ասել է պատգամավորը:

Էստրոզիի գնահատականով, թուրք դեմոկրատների համար այս օրենքը նման է մեկնված ձեռքի: «Ես քվեարկելու եմ օրենքի օգտին»,- ընդծել է նա:

Նշենք, որ դեկտեմբերի 22-ին Ֆրանսիայի Ազգային ժողովում ընթանում է ցեղասպանության ժխոտւմը քրեականացնող օրինագծի քննարկումը: Օրենքով պատիժ է սահմանվում 45 հազար եվրո եւ մեկ տարվա ազատազրկում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ