News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Վրաերթի է ենթարկվել ոստիկանության քննչական վարչության Գեղարքունիքի քննչական բաժնի Սեւանի քննչական բաժանմունքի պետ Արտավազդ Մարգարյանը: Դեպքը տեղի է ունեցել այսօր` դեկտեմբերի 22-ին, ժամը 16.00–ի սահմաններում, Երեւան-Սեւան ավտոմայրուղու 42-րդ կմ-ում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում փոխանցեցին ոստիկանության լրատվական վարչությունից:

Վրաերթի պահին Մարգարյանը եղել է «Մերսեդես 500» մակնիշի 03 ԼՕ 243 համարանիշի ավտոմեքենայով: Երբ նա ցանկացել է նստել մեքենան՝ Արտակ Թադեւոսյանը, վարելով «ԳԱԶԵԼ» մակնիշի 094 ԼԼ 64 համարանիշի մեքենան, վրաերթի է ենթարկել Արտավազդ Մարգարյանին, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Հրազդանի հիվանդանոց։

Ոստիկանության Սեւանի բաժնի պետ Վ. Աղեկյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց, որ իրենք նման աշխատակից ունեն, սակայն առայժմ ավելին ասել չկարողացավ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ