News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

NEWS.am-ի զրուցակիցը Հայաստանում Բրազիլիայի դեսպան Մարսելա Մարիա Նիկոդեմոսն է.

Ինչպե՞ս եք գնահատում Բրազիլիայի եւ Հայաստանի հարաբերությունների ներկայիս մակարդակը:

Բրազիլա-հայկական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա: 2010-11 թվականներին մի շարք կարեւոր իրադարձություններ են եղել, որոնք լուրջ խթան են հանդիսացել երկկողմ հարաբերությունների զարգացման համար: Առաջինը, պետք է հիշատակեմ 2010թ. դեկտեմբերին Հայաստանում Բրազիլիայի դեսպանատան բացումը: 2010 թվականին բացվել է Հայաստանի դեսպանատունը Բրազիլիայում, իսկ Բրազիլիայի դեսպանատունը Հայաստանում բացվել է 2006 թվականին:  Նաեւ ընթացիկ տարվա հունվարին նախարար Էդվարդ Նալբանդյանի այցը Բրազիլիա` նախագահ Դիմա Ռուսեֆի երդմնակալության արարողությանը մասնակցելու համար: Վերջին տարիներին երկու երկրները սկսել են տեխնիկական համագործակցության ծրագրի իրագործումը: Առ այսօր համագործակցությունը կենտրոնացել էր քաղաքացիական պաշտպանության ոլորտի վրա: Բրազիլական փորձագետները Արտակարգ իրավիճակների նախարարության մասնագետների հետ կիսվում են իրենց փորձով, թրեյնինգներ են անցկացնում ինչպես Երեւանում, այնպես մայրաքաղաք Բրազիլիայում: Զարգացման փուլում է գտնվում տեխնիկական համագործակցությունը գյուղատնտեսության ոլորտում:

Սակայն դեռ շատ բան պետք է անել, եւ երկրներն աշխատում են այդ ուղղությամբ: Մեր կողմից հուսով ենք, որ կարող ենք պատասխանել Հայաստանի արտգործնախարարի այցին: Նախարար Նալբանդյանն իր գործընկերոջը հրավիրել է Հայաստան, եւ հուսով ենք` այցը կկայանա 2012-ին:

Մեր երկրների միջեւ տնտեսական հարաբերությունների զարգացման ինչ հեռանկարներ կա՞ն: Տնտեսության որ ոլորտներին դրանք կարո՞ղ են առնչվել:

Իրականում Բրազիլիայի եւ Հայաստանի տնտեսական հարաբերությունները գտնվում են նախնական փուլում: Դա ոլորտներից մեկն է, որում կողմերի լրացուցիչ ջանքերն են անհրաժեշտ: Մեր երկկողմ առեւտուրը հեռու է ցանկալի մակարդակից: Առաջինը, որ պետք է անել այդ խնդրի լուծման համար, բիզնեսի ներկաայցուցիչների տեղեկացվածությունը բարձրացնելն է: Այդ ջանքերը գործադրվում են ամեն օր, սակայն ձեռքբերումների համար ժամանակ է անհրաժեշտ:

Կան եւ այլ միջոցներ` արագացնելու այդ գործընթացը: Դրանցից մեկն էլ գործարար առաքելությունների աջակցումն ու կազմակերպումն է, որ թույլ կտա գործարարներին ճանաչաել այլ շուկաները, պահանջարկը ուժեղ կողմերն ու հնարավորությունները: Կարծում եմ` պետական կառույցները պետք է աջակցեն այդ նախաձեռնություններին, հատկապես բարձր մակարդակով այցերի համատեքստում, թեեւ վերջնարդյունքում առեւտրատնտեսական հարաբերությունները կախված են գործարարներից:

Պատմեք, թե ինչպե՞ս եք սիրում անցկացնել Սուրբ Ծնունդն ու Ամանորը: Պատմեք Բրազիլիայում ընդունված որեւէ սուրբծննդյան ավանդույթի մասին:

Ինձ համար Սուրբ Ծնունդն ու Ամանորը տոներ են, որ պետք է նշել ընտանիքի հետ: Ամեն տարի ես եւ ամուսինս անում ենք հնարավորը, որ տոնը նշենք մեր որդիների հետ: Նրանք այժմ բնակվում են ԱՄՆ-ում: Շատ կուզենայի մի հարկի տակ հավաքել որդիներիս, ամուսնուս, մորս, եղբայրներիս, նրանց որդիներին եւ դուստրերին` միասին նշելու Սուրբ Ծնունդն ու Ամանորը: Ցավոք, այժմ դա անհնար է. Մենք ապրում ենք Հայաստանում, մեր որդիներն ԱՄՆ-ում, իմ ընտանիքի մյուս անդամները` Բրազիլիայում:

Մենք տոնածառ ենք դնում, ընթրիք պատրաստում, նվերներ փոխանակում եւ հրաշալի ժամանակ ենք անցկացնում: Երբ լինում ենք ԱՄՆ-ում, հաճույք ենք ստանում ձյունից եւ դահուկ քշում:

Կարծում եմ` Սուրբ Ծնունդը Բրազիլիայում շատ նման է արեւմտյան երկրներում նշվող տոնին, մեկ տարբերությամբ, որ մեր մոտ այն սպիտակ չէ, ձյուն չկա: Տարվա այդ շրջանում սովորաբար շատ շոգ է եւ շատերը ծովափ են գնում:

Ռիո-դե-Ժանեյրո քաղաքում շատ ավ ավանդույթ ունենք: Կեսգիշերից առաջ սպիտակ հագած մարդիկ հավաքվում են Կոպակաբանա ծովափին: Նրանք սպիտակ ծաղիկներ եւ ուտելիք են բերում: Ուղիղ կեսգիշերին բոլորը ծաղիկներն ու ուտելիքը նետում են ծովը աստվածուհի Իեմանժիի համար: Համարվում է, որ աստվածուհին նոր տարում կպաշտպանի ձեզ: Այդ վանադույթը գալիս է Բրազիլիա բերված աֆրիկացի ստրուկներից: Ծովափին նաեւ հրավառություն է լինում: Կարծում եմ` կյանքում մեկ անգամ պետք է դիտել դա: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ