News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Իրանի ռազմածովային ուժերը լայնամասշտաբ զորավարժանքներ են սկսել` «Վելայաթ-90» կոդային անվանումով: Գործողությունները կշարունակվեն 10 օր եւ կանցկացվեն Օրմուզյան նեղուցի արեւելյան հատվածից Ադենի ծոց ընկած տարածքում:

Իրանի ռազմածովային ուժերը նախկինում Հնդկական օվկիանոսի այդ հատվածում երբեք զորավարժանքներ չեն անցկացրել: Մանեւրներին կմասնակցեն կործանիչներ, նավեր` զինված զենիթա-հրթիռային սարքավորումներով, անօդաչու թռչող սարքեր եւ ցամաքային հրետանի: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Իրանի ռազմական հրամանատարությունը, մանեւրների ընթացքում նորագույն սպառազինությունների փորձարկում կանցկացվի, այդ թվում` հրթիռային եւ ականակիր համակարգերի: Զորավարժանքներին կմասնակցեն ինչպես նավեր, այնպես էլ  սուզանավակներ: Հրամանատարությունը հաղորդել է, որ այդ գործողությունները ոչ մեկի համար սպառնալիք չեն, այլ երկրի պաշտպանական պոտենցիալի ստուգում:

Ինչպես տեղեկացնում են բրիտանական ծովակալությունում, մանեւրների տարածքից ոչ հեռու գտնվում է ԱՄՆ հարվածային ատոմային օդանավակիր «Ջոն Սթենինսը» (CVN74), հաղորդում է BBC-ն:

Օրմուզյան նեղուցը հատուկ ռազմավարական նշանակություն ունի, քանի որ միացնում է Պարսից եւ Օմանի ծոցերը եւ կարեւորագույն տրանսպորտային անցում է, որի միջոցով կատարվում է աշխարհի ծովային նավթափոխադրումների ավելի քան 40 տոկոսը:

Իրանյան որոշ քաղաքական գործիչներ ԻԻՀ դեմ պատերազմ սկսելու դեպքում սպառնում են արգելել նավերի ընթացքն այդ նեղուցով, որի երկարությունը 200 կմ է, ամենանեղ հատվածի լայնությունը` 50 կմ-ից մի փոքր ավելի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ