News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Դեկտեմբերի 25-ին կաթոլիկների կողմից նշվող Ծննդյան տոների նախօրեին Սանտա Կլաուսի` եղջերունին լված կառքը` բեռնված 60 հազ. տոննա նվերներով, դուրս է եկել Հյուսիսային բեւեռից:

Այդ մասին այսօր` դեկտեմբերի 24 –ին տեղեկացրել է  Հյուսիսային Ամերիկայի աերոտիեզերական պաշտպանության միավորված հրամանատարությունը (NORAD), որի վրա էլ դրված է  հրաշագործի ճանապարհին հետեւելու կարեւոր առաքելությունը:

Սանտայի թռիչքը դեկտեմբերի 24 -ին,  ԱՄՆ արեւլյան ափի ժամանակով ժամը 02:00-ին (երեւանյանով` ժամը11:00 -ին)  արձանագրել են  Կանադայի եւ ԱՄՆ-ի ռադարային համակարգերը: Ներկայումս Սանտան ուղղություն է վերցրել Նոր Զելանդիա եւ Ավստրալիա, հետագայում կուղեւորվի Ճապոնիա, Ռուսաստան, Ասիա, Աֆրիկա, Եվրոպա, Կանադա եւ ԱՄՆ:

Մոլորակի բնակիչները կարող են Սանտա Կլաուսի տեղաշարժին  հետեւել www.noradsanta.org կայքի միջոցով: Բացի այդ, նրա գտնվելու վայրի մասին տեղեկատվությունը պարբերաբար կներկայացվի սոցիալական Facebook, Tweetter ցանցերի եւ YouTube պորտալի միջոցով: Հնարավոր է նաեւ զանգահարել NORAD-ի գրասենյակ` +1 877 446 6723 հեռախոսահամարով: Հերթապահները կպատասխանեն տեղական ժամանակով ժամը  06:00-ից (երեւանյանով` ժամը 15:00 -ից):

Ծննդյան տոների հիմնական խորհրդանիշի տոնական երթուղուն «հետեւելու» ավանդույթը ծնվել է ԱՄՆ-ում 1955թ-ին,  երբ «Սանտա հոթլայն» ընկերության գովազդային հայտարարությունում  այդ նպատակով պատահական  հեռախոսահամար էր նշվել: Ճակատագրի հեգնանքով դա եղել էր հակօդային պաշտպանության օպերատիվ վարչության պետ, գնդապետ Հերի Շաուպի համարը: Չկորցնելով իրեն` գնդապետն սկսել էր երեխաներին բացատրել, թե զինվորականները կատարում են Սանտա Կլաուսի ավիադիսպետչերի դերը, որպեսզի վերջինս երկնքում չմոլորվի: Ահա այդպես էլ հրթիռային վերահսկողության համակարգը դառնում է հրաշագործի «շտուրմանը», տեղեկացնում է  ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Անցած տարի ԱՄՆ-ի եւ Կանադայի զինվորականները պատասխանել են ողջ աշխարհից 80 հազար  զանգերի: NORAD-ի դիսպետչերներին այդ հարցում օգնել էին  բազմաթիվ կամավորներ, այդ թվում` ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբաման:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ