News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Անձամբ ինձ համար անցնող տարում ամենակարեւորը Հայաստանի եւ Վրաստանի միջեւ հարաբերությունների ամրապնդումն ու խորացումն էր»,- այս խոսքերով NEWS.am-ի թղթակցի հետ զրույցն սկսեց վրացի քաղաքագետ Սոսո Ցինցաձեն` ընդգծելով, որ վերջերս երկու երկրների միջեւ ամենաբարձր մակարդակով հանդիպումները լավատեսություն են ներշնչում:

«Հայ-վրացական հարաբերությունների ամրապնդման գործընթացն իրականցվում է  ամենբարձր մակարդակով: Սա մեր փոխհարաբերություններում ամենագլխավոր ձեռքբերումն է»,-հայտարարեց Ցինցաձեն:

Պատասխանելով հարցին, թե այդ պարագայում ինչպես է, որ նախօրեին ընդունված Վրաստանի ազգային անվտանգության հայեցակարգում Հայաստանի հետ հարաբերությունները համարվում են «սերտ  եւ գործընկերային», իսկ Ադրբեջանի հետ հարաբերությունները` «ռազմավարական», քաղաքագետն ասաց. «Կարծում եմ` դա պայմանավորված է Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ռազմավարական գործընկերությամբ: Հայաստանը չի կարող միաժամանակ լինել թե Ռուսաստանի, թե Վրաստանի ռազմավարական գործընկերը: Քանի դեռ Վրաստանում Ռուսաստանն ընկալվում է  որպես թշնամի,  խոսք անգամ լինել չի կարող Հայաստանի ռազմավարական գործընկերության մասին»:

Սակայն, քաղաքագետի կարծիքով, դա որեւէ կերպ չի անդրադառնա Երեւանի եւ Թբիլիսիի հարաբերությունների վրա. «Հենց որ ռուս-վրացական հարաբերությունները ջերմանան, ձեւակերպումները եւս կփոփոխվեն: Թեեւ առանց ձեւակերպումների էլ վրաց -հայկական հարաբերությունները  ռազմավարական դաշնակիցներին բնորոշ ռացիոնալ հատիկ ունեն»,-հայտարարեց Ցինցաձեն:

Ինչպես տեղեկացրել էր NEWS.am-ը, Վրաստանի խորհրդարանը դեկտեմբերի 23-ին արտահերթ նստաշրջանի ընթացքում հաստատել է երկրի Ազգային անվտանգության հայեցակարգը: Փաստաթղթում գլխավոր սպառնալիքների  եւ մարտահրավերների թվում  նշվում է Ռուսաստանի կողմից «Վրաստանի տարածքների օկուպացիան», «Ռուսաստանի կողմից նոր ռազմական ագրեսիայի ռիսկը»,  ինչպես նաեւ «Ռուսաստանի կողմից օկուպացված տարածքներում ահաբեկչական ակտերի կազմակերպումը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ