News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Թուրքիայի արդարադատության նախարար Սեդուլլահ Էրգինը թուրքական TRT-ի եթերում անդրադարձել է նաեւ Թուրքիայի քրեական օրենսգրքի տխհրահչակ 301-րդ հոդվածի խնդրին։

Թուրքական Posta-ի փոխանցմամբ՝  թուրք նախարարը նշել է, թե քննարկումներ են ընթանում քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածը (թյուրքականության դեմ վիրավորանք) փոփոխության ենթարկելու վերաբերյալ։ «Թեեւ այժմ այդ հոդվածով գործ հարուցելու թույլտվության իրավասությունը տրված է Արդարադատության  նախարարին, ՄԻԵԴ-ը առարկություն ունի այս կապացությամբ՝ նշելով, որ նախարարի կարծիքը սուբյեկտիվ է։ Մենք նախատեսել ենք բարելավել այդ հոդվածը»,-ասել է նախարարը։

Նշենք, որ Հրանտ Դինքին եւ Օրհան Փամուքին եւս դատապարտել էին 301-րդ հոդվածով։  301-րդ հոդվածով գործ հարուցելու իրավասությունը տրվել է դատախազներին 2005-ին, այնուհետ կրկին վերադարձվել արդարադատության նախարարությանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ