News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Թուրքիայի «Հեղափոխական սոցիալիստական աշխատավորական» (DSIP) կուսակցության կուսակցության առաջնորդ Դողան Թարքան հայտարարել, թե 1915-ին հայերի դեմ իրականացվածը տեղավորվում է 1948-ի ՄԱԿ-ի սահմանած «ցեղասպանություն»  բնութագրմանը։

Թուրք կուսակցապետը նշել է, թե Ֆրանսիայի կողմից Հայոց ցեղասպանությունը քրեականացնող օրինագծի դեմ ոտքի ելած թուրք ազգայնականները այդպես էլ չպատասխանեցին, թե 1915-ին 1,5 մլն հայերն ի՞նչ եղան։  Դողան Թարքանը պնդել է, թե անկողմնակալ աչքով նայելու ժամանակ հասկանալի է դառնում, որ 1915-ին հայերի դեմ իրականացվածը տեղավորվում է 1948-ի ՄԱԿ-ի սահմանած «ցեղասպանություն»  բնութագրմանը՝ հիշեցնելով, որ 20 երկիր ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։

«Մերժողականությունը ցեղասպանության վերջին էջն է։ Կոչ ենք անում պայքարել Թուրքիայում ռասիզմի, խտրականության եւ ցեղասպանությունը ժխտողների դեմ։ Թուրքիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը եւ պետք է ներողություն խնդրի»,-նշել է Դողան Թարքանը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ