News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հայաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն այսօր` դեկտեմբերի 26-ին, հանդիպել է ԵԱՀԿ Երեւանյան գրասենյակի ղեկավարի պաշտոնակատար Կարել Հոֆստրային եւ քննարկել անցնող տարվա ընթացքում համագործակցության արդյունքները:

ՊՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ընդգծվել է, որ տարին միանաշանակ կարելի է արդյունավետ եւ կառուցողական համարել: Մեծ ծավալի աշխատանք է կատարվել զինված ուժերում մարդու իրավունքների վերաբերյալ իրազեկության բարձրացման, զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության մեխանիզմների զարեւացման,  զինված ուժերում հանցավորությանը նպաստող պատճառների վերհանման եւ այլ ուղղություններով:  Մասնավորապես, բարձր է գնահատվել ԵԱՀԿ Երեւանյան գրասենյակի օժանդակությամբ ՀԿ-ների ուժերով իրականացված զինվորական առաջնորդության, զինվորական կոլեկտիվների արդյունավետ ղեկավարման եւ հանցավորության պատճառների պարզաբանման, բանակ-հասարակություն կապերի ամրապնդման եւ այլ հիմնահարցերի ուսումնասիրությունները, «Զինված ուժերի անձնակազմի մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների մասին» ձեռնարկի հայերեն թարգմանությունը եւ զինված ուժերի ստորաբաժանումներում ու ռազմաուսումնական հաստատություններում մարդու իրավունքների վերաբերյալ դասախոսությունների շարքը: Կողմերը համոզմունք են հայտնել, որ ձեւավորված կառուցողական համագործակցության մթնոլորտը խորացման եւ ծավալման միտումներ ունի:

Հանդիպման վերջում ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալը եւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավարի պաշտոնակատարն ստորագրել են 2012թ. Համագործակցության ծրագիրը, որում մանրամասնորեն սահմանված են ԵԱՀԿ Երեւանյան գրասենյակի գործառույթներից բխող եւ ՀՀ պաշտպանական բարեփոխումներին համապատասխանող ոլորտներում իրականացվելիք միջոցառումները` ռազմական հոգեբանության եւ սոցիոլոգիայի, սոցիոմետրիկ ուսումնասիրությունների, մարդու իրավունքների, առաջնորդության, սոցիալական ապահովության, հետաքննության եւ նախաքննության մեթոդիկայի եւ մի շարք այլ ուղղություններով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ