News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ռուս հայտնի դերասան եւ ռեժիսոր Սերգեյ Բոդրով կրտսերը այսօր` դեկտեմբերի 27-ին, կդառնար 40 տարեկան: Բայց 2002թ. նա անհետ կորել է Հարավային Օսիայում տեղի ունեցած ձնահոսքի հետեւանքով: Նա այդ ժամանակ 30 տարեկան էր:

Ականատեսների հիշողություններով` 2002թ. սեպտեմբերին կինեմատոգրաֆիստները Բոդրովի գլխավորությամբ մեկնել են Նիժնի Կարմադոն գյուղի տարածք` ֆիլմի նկարահանումների համար: Սեպտեմբերի 20-ին բոլոր հեռուստաալիքները հաղորդեցին ողբերգական լուրը. «Հարավային Օսիայի Կարմադոնի կիրճում լեռան գագաթից ձնահոսք է տեղի ունեցել:

Արդյունքում նկարահանող խումբը, այդ թվում` Սերգեյ Բոդրովը, անհետ կորել են»,- հիշեցնում է vesti.ru-ն:

Ձնահոսքը մի քանի րոպեի ընթացքում ամբողջ կիրճը ծածկել է սառույցի եւ քարերի երեք մետրանոց շերտով: Այսօրվա դրությամբ հարյուրից ավելի մարդ կորած է համարվում: Գիտնական-երկրաբանները հավաստում են, որ սառցե շերտը կսկսի հալել նվազագույնը 12 տարուց:

Սերգեյ Բոդրովին հաճախ անվանում են 90-ականների ֆիլմերի հերոս: Նա մտադիր չէր դերասան դառնալ, բայց հայրը որդուն առաջարկել է իր  «Կովկասի գերին» ֆիլմում գլխավոր դեր խաղալ: Եվ Սերյոժան հիացրել է բոլորին իր բնական եւ անբռնազբոս խաղով:

Նա ընդամենը 9 դերասանական աշխատանք է ունեցել: Նրան առավել մեծ ճանաչում են բերել Ալեքսեյ Բալաբանովի «Եղբայր» եւ  «Եղբայր-2» («Брат» եւ «Брат-2») ֆիլմերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ