News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

NEWS.am-ը ներկայացնում է հարցազրույց Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր, «Եդինայա Ռոսիա»-ի ներկայացուցիչ, հրապարակախոս եւ քաղաքագետ Սերգեյ Մարկովի հետ.

Թվարկեք 2011 թվականի ամենակարեւոր իրադարձությունները:

2011 թվականի առաջին ամենակարեւոր իրադարձությունը դարձավ արաբական վերածնունդը, այսպես կոչված «արաբական գարունը», որը հեղափոխությունների շարքի վերաճեց մի շարք երկրներում: Արեւմուտքի աջակցությամբ ավտորիտար վարչախմբերի տապալում եղավ, եւ դա միայն առաջին փուլն է:

Որո՞նք են լինելու հետագա փուլերը:

Երկրորդ փուլը իսլամիստներն են, որոնք հերթականությամբ իշխանության կգան այդ երկրներում: Այժմ մահմեդական աշխարհում հակասություններ կան տարբեր հոսանքների միջեւ` սուննիների, շիաների, եւ այդ երկրներում իշխանության համար իրար են կրծում բազմաթիվ խմբավորումներ:

Ի՞նչը կարելի է համարել անցած տարվա առանցքային իրադարձություն:

Իհարկե, այստեղ չենք կարող չհիշատակել ֆինանսատնտեսական ճգնաժամի երկրորդ փուլը, որը բարձրանում, բարձրանում, բայց այդպես էլ չբարձրացավ: Ֆինանսական ճգնաժամը ԵՄ երկրներում վերաճեց քաղաքական ճգնաժամի, բայց կարծում եմ, որ Եվրամիությունը կհաղթահարի այն եւ կդառնա ավելի կայուն կառույցի, քան նախկինում: Մասնավորապես քաղաքական ինստիտուտները Եվրամիությունում կամրանան, կստեղծվի կիսադաշնության կարգի ինչ-որ բան:

Ինչպե՞ս եք գնահատում հարաբերությունների զարգացումը Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ անցած տարում: Շատերը խոսում են Մոսկվա-Վաշինգթոն վերբեռնման ձախողման մասին:

Վերբեռնումը լիովին կատարեց իր գործառույթը: Այդ գործընթացի իմաստն էր հեռանալ անհեթե, հիմար հակասություններից, որ ստեղծվել էին ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշի վարչակազմի կողմից: Նախագահ Բարաք Օբաման ամսմաբ լուծեց այդ խնդիրը: Առաջին, նա հասկացրեց Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին, որ իրեն տարատեսակ ռազմական արկածախնդրություններն արգելված են: Երկրորդ, Օբամայի օրոք հրաժարվեցին Ուկրաինայի գործերում կոշտ միջամտությունից: Վաշինգթոնն ունի ինչ-ինչ ազդեցություն Ուկրաինայի վրա, բայց կոշտ միջամտություն չկա: Ինչ վերաբերում է Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի հարաբերություններին, այստեղ ամեն ինչ պարզ է: Լիբիայի գնդակոծումները ցույց տվեցին, որ երբ պետք է լուծել քաղաքական պնդիրը, այդ կառույցը չի պատրաստվում սահմանափակվել միջազգային իրավունքով, պայմանավորվածություններով եւ այլ «ձեւականություններով»: Ռուսաստանին դա հասկացրին, եւ Ռուսաստանը դա հաշվի կառնի:

Բնութագրեք տարին Հարավային Կովկասի համար:

Ամենակարեւորը, որ տարին Հարավային Կովկասում խաղաղ էր: Բոլոր երեք հանրապետություններում` Հայաստանում, Վրաստանում եւ Ադրբեջանում իշխանություններն ամրապնդեցին իրենց դիրքերը: Եվրագոտու ճգնաժամը կարեւոր քաղաքական դեր խաղաց տարածաշրջանում, քանի որ որոշակիորեն շեղեց Արեւմուտքի ուշադրությունը, վերջինս քիչ սկսեց միջամտել, եւ դա թույլ տվեց տարածաշրջանի երկրներին ինչ-որ չափով ինքնուրույն քաղաքականություն վարել: Արեւմուտքը կշարունակի նվազեցնել իր ազդեցությունը տարածշարջանի վրա, քանի որ այն կենսական նշանակություն չունի: Դա նաեւ թույլ տվեց Ռուսաստանին ակտիվորեն շարունակել իր ազդեցությունը տարածելու միտումները:

2011-ին կտրուկ ավելացավ լարվածությունը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում: Ինչո՞վ է դա պայմանավորված եւ ինչի՞ կարող է հանգեցնել:

Լարվածության աճը պայմանավորված է հակամարտող կողմերի միջեւ հիմնարար հակասություններով: Բաքուն մշտապես ավելացնում է իր պոտենցիալը, փոխում ուժերի հարաբերակցությունը իր օգտին, մինչեռ ղարաբաղյան հակամարտության կարգավորման առկա մոդելը արձանագրում է Հայաստանի առավելությունը: Սակայն Բաքվի ձեռքերը բաց են թողնվել, քանի որ ռազմական լուծումը կխաթարի պոտենցիալի հետագա ավելացման երաշխիքը, իսկ քաղաքական կարգավորումը Բաքվի օգտին անհնար է Մինսկի խմբի անդամ երկրներում հայերի հզորության ազդեցության պատճառով: Բաքվին հաջողվեց փոխել ուժերի հարաբերակցությունը իր օգտին, սակայն դրանից որեւէ օգուտ չկա, դրանով էլ պայմանավորված է լարվածության աճը:

Ինչի՞ կարող է հանգեցնել լարվածության աճը:

Նայեք, հակամարտությունները Աբխազիայում եւ Հարավային Օսիայում հաջողությամբ լուծվեցին հօգուտ այդ պետությունների անկախության, մերձդնեստրի հակամարտությունը գտնվում քիչ թե շատ կայուն վիճակում: Ղարաբաղյան հակամարտությունը զարգանում է երկրորդ ուղով, դեպի ապասառեցում: Հնարավոր է հակամարտության սրում: Միջազգային հանրությունը, իհարկե, կձեռնարկի բոլոր ջանքերը, որ «մարի» այն, բայց թե որքան կտեւի ակտիվ փուլը, որքան մարդիկ կզոհվեն եւ այլն, բարդ է կանխատեսել:

Զրուցեց Էմիլ Բաբայանը

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ