News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Աշխարհահռչակ շանսոնյե, Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրը իր երախտագիտությունն է հայտնել Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիին, այդ երկրի խորհրդարանում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունման համար, գրում է ֆրանսիական Le Figaro թերթը` վկայակոչելով France-Presse-ը:

«Դուք բազմիցս հանդես եք եկել ժխտումը օրենքով դատապարտելու օգտին, արդարացիորեն նշելով, որ ազատ արտահայտվելու իրավունքը դա պատմությունը մանիպուլյացիաների ենթարկելու ազատություն չէ, պատմական փաստերը ժխտելու ազատություն չէ: 9 տարի առաջ Ֆրանսիան հպարտության զգացում առաջացրեց 500 հազար ֆրանսահայերի մոտ, դառնալով աշխարհում առաջին պետությունը, որը Հայոց ցեղասպանությանն օրենքի ուժ տվեց»,-գրել է Ազնավուրն ու հավելել. «Այսօր մենք հպարտանում ենք, որ մեր Ազգային ժողովը քրեական պատասխանատվություն է սահմանել ցեղասպանությունները ժխտելու համար»:

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի Ազգային ժողովը դեկտեմբերի 22-ի իր նիստում, ընդունեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը: Օրենքը, ցեղասպանության փաստը ժխտելու դեպքում, նախատեսում է 1 տարվա ազատազրկում եւ 45 հազար եվրո տուգանք: Դեկտեմբերի 7-ին այս օրինագիծն ընդգրկվել էր Ֆրանսիայի ԱԺ իրավական հարցերի հանձնաժողովի օրակարգ:

Հիշեցնենք, որ Թուրքիան նախքան քվեարկությունը, Ֆրանսիային սպառնում էր լուրջ հետեւանքներով, ընդհուպ մինչեւ Փարիզում Թուրքիայի դեսպանի հետկանչը եւ առեւտրային հարաբերությունների խզումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ