News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 19
USD
521.55
EUR
637.23
RUB
7.08
ME-USD
0
Տեսնել լրահոսը


«Բուլավա» ծովային ռազմավարական ուժերի համալիրը կներառվի սպառազինությունում: Այս մասին դեկտեմբերի 27-ին սպայական բարձրագույն կազմի հետ հանդիպման ընթացքում  հայտնել է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը:

Նա հայտնել է, որ տիեզերահրթիռային ոլորտի առկա խնդիրների պայմաններում կարեւոր քայլ է արվել. ավարտվել են  ծովային ռազմավարական միջուկային «Բուլավա» ուժերի ժամանակակից համալիրի փորձարկումները, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ծովային հիմքով միջմայրցամաքային բալիստիկական «Բուլավա»   հրթիռի փորձարկումները սկսվել էին 2004թ.:  18 մեկնարկից 11-ը հաջող է ընթացել:  Ամենահաջողվածը 2011թ. է եղել. բոլոր 4 փորձարկումները բարեհաջող են ավարտվել եւ կատարվել են «Յուրի Դոլգոռուկի» սուզանավակից:

«Յուրի Դոլգոռուկի»-ն դեկտեմբերի 23-ին երկու «Բուլավա»   հրթիռների հաջող մեկնարկի համազարկ է տվել: Միջմայրցամաքային բալիստիկական «Բուլավա» հրթիռը հետագայում պետք է դառնա Ռուսաստանի ծովային ռազմավարական միջուկային ուժերի հիմքը, այդ հրթիռի համար արդեն նոր սուզանավակներ են հատկացվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ