News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Վրաստանի համար անցնող տարում կարեւոր իրադարձություն դարձավ հարեւան երկրների` Հայաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ հարաբերությունների ամրապնդումը: Այդ մասին, այսօր` դեկտեմբերի 27-ին, հայտարարել է Վրաստանի նախագահի մամուլի խոսնակ Մանանա Մանջգալաձեն, գնահատելով երկրի ձեռքբերումները արտաքին եւ ներքին քաղաքականության տեսանկյունից:

Ի թիվս կարեւորագույն ձեռքբերումների` նա նշել է նաեւ անցումը նոր մակարդակի հարաբերությունների ԵՄ-ի եւ ՆԱՏՕ-ի հետ:

«Վրաստանի հարաբերությունները ՆԱՏՕ-ի եւ ԵՄ-ի հետ 2011 թվականին անցել են բոլորովին այլ հարթության»,- հայտարարել է մամուլի խոսնակն, ընդգծելով հոկտեմբերին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի այցը եւ նրա արած հայտարարությունները:

Նրա խոսքով, 2012 թվականի առաջին կեսին կսկսվեն բանակցությունները ԵՄ-ի հետ ոչ վիզային ռեժիմի անցնելու հեռանկարների շուրջ, հայտնում է  «Новости Грузия»-ն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ