Իրանը կփակի նավթատար նավերի ճանապարհը Օրմուզի նեղուցով, եթե Արեւմուտքի երկրները Իրանի նավթի արտահանման նկատմամբ պատժամիջոցներ ընդունեն:
Այս մասին դեկտեմբերի 27-ին հայտարարել է Իրանի փոխնախագահ Ռեզա Ռահիմին: Նա ընդգծել է, որ Իրանը բարեկամական հարաբերությունների է ձգտում մնացած երկրների հետ, սակայն արեւմտյան երկրները շարունակում են ճնշում գործադրել: Եթե արեւմտյան երկրները չդադարեցնեն Թեհրանի նկատմամբ տարվող ագրեսիվ արտաքին քաղաքականությունը, Իրանը ստիպված կլինի դաժան հակահարված հասցնել, հստակեցրել է փոխնախագահը, գրում է «ԻՐՆԱ»-ն:
Օրմուզի նեղուցով անցնում է աշխարհի նավթատար նավերի մեկ երրորդը: Դրա փակման դեպքում համաշխարհային շուկայում նավթի անխուսափելի դեֆիցիտ է սպասվում, եւ, հետեւաբար, նավթամթերքի գնաճ:




























