News
Լրահոս
News
Երկուշաբթի
Փետրվար 06
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Աֆղանստանի հերթական պայթյունը ՆԱՏՕ-ի երեք զինվորականների կյանք է խլել: Այս մասին նշվում է Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցման ուժերի (ISAF) հայտարարությունում:

«ISAF-ի զինվորականները զոհվել են Աֆղանստանի արեւելքում ինքնաշեն պայթուցիկ սարքի պայթյունի հետեւանքով», - Իսլամական հանրապետությունում ՆԱՏՕ-ի խմբավորման հրամանատարության հայտարարությունը մեջբերում է AFP-ն:

ISAF-ի քաղաքականության համաձայն` զոհվածների ազգային պատկանելությունը եւ դեպքի ճշգրիտ վայրը չեն նշվում` նախքան պատահածի մասին զոհվածների ընտանիքներին տեղեկացնելը:

Արեւմտյան լրատվամիջոցների տվյալներով` դեկտեմբերի 27-ի դրությամբ, Աֆղանստանում ԱՄՆ եւ նրա դաշնակիցների գործողությունների սկզբից ի վեր նվազագույնը 2840 օտարերկրացի զինծառայողներ եւ սպաներ են զոհվել: Դեկտեմբերի սկզբից ի վեր Աֆղանստանում նվազագույնը 23 օտարերկրացի զինծառայող է զոհվել, իսկ տարվա սկզբից առ այսօր օտարերկրյա զոհվածների ընդհանուր թիվը հասել է 539-ի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ