News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Եվրասիական միության ստեղծումը, նաեւ ցանկացած առաջընթաց այդ ուղղությամբ անմիջականորեն կապվում են Ռուսաստանի գործող վարչապետ, նախագահի ամենահավանական թեկնածու Վլադիմիր Պուտինի գործունեության հետ: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ռուսաստանցի փորձագետ, իրանագետ Կարինե Գեւորգյանը: Նրա խոսքով, Ռուսաստանն այսօր ձգտում է տարանցային պետություն դառնալ աշխարհի 4 կողմերի համար, եւ նա ունի բոլոր հնարավորությունները:

«Նման հնարավորություններ կան, ուղղակի պետք է հասցնել ավարտին` բարելավել, զարգացնել, արդիականացնել գործող ենթակառուցվածքները: Տնտեսական իմաստով եվրասիական համագործակցությունը ինքնաբերաբար է զարգանալու: Տվյալ տարածքին հարակից երկրները, ներառյալ Հայաստանը ներգրավված են լինելու այդ կառույցին: Այսօր երկաթուղիների մի մասը Հայաստանի տարածքում արդեն գտնվում են ռուսական կողմի վերահսկողության տակ: Եվրասիական միության ընդհանուր տնտեսական տարածքը թույլ կտա բարելավել էլեկտրականության արտահանումը: Կան եւս մի քանի առավելություններ, որոնք կարող են օգուտ տալ գրագետ կառավարիչների առկայության պայմաններում»,- ասել է Գեւորգյանը:

Նրա խոսքով, ոչ պակաս կարեւոր է լեզվի գործոնը: «Եվրասիական նախագիծը հիմնականում ներառում է ԱՊՀ տարածքը, որտեղ ազգամիջյան եւ միջպետական լեզուն հիմնականում ռուսերենն է: Հետխորհրդային ողջ տարածքում ռուսերենը լավ-վատ գիտեն: Դա թույլ կտա միավորել աշխատանքային ռեսուրսները»,- նշել է փորձագետը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ