News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

2011 թվականը հետճգնաժամյան վերականգնման տարի էր Հայաստանի համար: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հե զրույցում հայտնել է Հայաստանի Ազգային Ժողովի փոխնախագահ, ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանը:

«Անցնող տարում մեզ հաջողվեց գրանցել առաջընթաց տարբեր ոլորտներում, ինչպիսին օրինակ` գյուղատնեսությունն է: Կարծում եմ` եկող տարի արդյունքներն ավելի շոշափելի կլինեն: Մասնավորապես այդ ուղղությամբ  արդեն աշխատում ենք կառավարության հետ, խոսքս վերաբերում է իմ կողմից համահեղինակած «Գյուղատնտեսության զարգազման մասին» օրենքի նախագծին, որում ներառված են պետության կողմից գյուղացուն աջակցելու  լրացուցիչ  գործիքակազմեր:  Անշուշտ անցնող տարվա ընթացքում ուրախանալու շատ առիթներ եղան` մեր ֆուտբոլիստների, ծանրամարտիկներ եւ շախմատիստների գրանցած հաջողությունները, բոլորովին վերջերս Ֆրանսիայի խորհրդարանի կողմից ընդունված Հայոց Ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագծի ընդունումը, տնտեսական կյանքի նկատելի աշխուժացումը»,- արձանագրել է Սամվել Բալասանյանը:

ԱԺ փոխնախագահի խոսքով, «կորուստ է մեր կողմից կորցված ցանկացած պահ, հանգամանք, որ չենք օգտագործել մեր երկիրն ավելի հզոր ու բարգավաճ դարձնելու համար»:

«Եկող տարում նախանշված են խորհրդարանական ընտրություններ, ինչի կապակցությամբ պետք է անենք ամեն ինչ, որպեսզի դրանք լինեն օրինակելի եւ միջազգային չափանիշներին համապատասխան: Ակնակալում եմ նաեւ, որ գալիք տարում կստեղծվեն լրացուցիչ աշխատատեղեր, հատկապես աղքատության ամենաբարձր մակարդակն ունեցող աղետի գոտում, կկարողանանք իրականացնել տնտեսության ապակետրոնացում, որով Երեւանի հետ զուգահեռ եւ համարժեք կզարգանան նաեւ մարզերը, ինչը կհանգեցնի բնակչության կենսամակարդակի էական բարձրացմանը: Ակնկալում եմ նաեւ, որ 2012 թվականը  կլինի խաղաղություն, ամուսնությունների եւ ծնունդների աճի տարի եւ վերջապես Լոնդոնի օլիմպիադայից  մեր մարզիկները տուն կվերադառնան հարուստ ավարով»,- ամփոփել է Սամվել Բալասանյանը` շնորհավորելով համայն հայությանը Նոր Տարվա եւ Սուրբ ծննդի կապակցությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ