News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Այսօր ունենք ազգային հավաքական, որը խաղում է իր երկրի ու ժողովրդի համար: Մեր ֆուտբոլիստներին ուրիշ ոչինչ չի հետաքրքրում. 11 հոգով մտնում են խաղադաշտ եւ բոլորը մի մարդու նման պայքարում են, որպեսզի ուրախացնեն իրենց երկրպագուներին, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում խոսելով 2011-ի ձեռքբերումների մասին նշեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը:

Պարոն Հայրապետյան, ի՞նչ ձեռքբերումներ ունեցանք անցնող տարում:

Ձեռքբերումն այն է, որ ունեցանք գեղեցիկ ազգային հավաքական, լավ խաղաոճով, մարտունակ խաղ ցուցադրող տղաներ: Իսկ ամենակարեւորը, որն ինձ ուրախացնում է` ունենք ազգային հավաքական, որը խաղում է իր երկրի ու ժողովրդի համար: Մեր ֆուտբոլիստներին ուրիշ ոչինչ չի հետաքրքրում. մտնում են 11 հոգով խաղադաշտ եւ բոլորը մի մարդու նման պայքարում են, որպեսզի ուրախացնեն իրենց երկրպագուներին:

Ի՞նչ բացթողումներ կառանձնացնեք:

Իհարկե, ունեցել ենք բացթողումներ: Առհասարակ մեր հավաքականի հետ կապված անհաջողությունները ես վերցնում եմ ինձ վրա, վերլուծություններ եմ անում, ասում եմ, որ եթե այս մի բանն այսպես չանեի` այսպես կլիներ: Բացի այդ, մենք նաեւ բացթողումներ ենք ունեցել այն առումով, որ Իռլանդիային իրավունք չունեինք պարտվել Հայաստանում, Ռուսաստանի հետ իրավունք չունեինք ոչ ոքի խաղալ մեր դաշտում, Մակեդոնիայի հետ եւս իրավունք չունեինք ոչ ոքի խաղալ ու այդ բացթողումները, այդ միավորնեի կորուստը բերեց նրան, որ մեր հույսը մնաց վերջին խաղը: Բայց վերջին խաղում անհաջողության մատնվեցինք:

Նոր տարին դիմավորելո՞ւ եք Հայաստանում: Ավանդույթ դարձած ի՞նչ սովորույթ կա Ձեր ընտանիքում:

Այո, Ամանորն անցկացնելու եմ Հայաստանում: Մենք ընտանիքով, ամբողջ ազգուտակով հավաքվում ենք մեր տանը: Ժամը 12-ից հետո բոլոր բարեկամները գալիս են մեր տուն եւ մինչեւ 3-4-ը նշում ենք Ամանորը:

Եվ վերջում պարոն Հայրապետյան, Ձեր բարեմաղթանքի խոսքը:

Ես ցանկանում եմ շնորհավորել մեր ամբողջ հայ ժողովրդին, բոլոր ֆուտբոլասերներին, ֆուտբոլի երկրպագուներին, 2012-ը թող լինի հաջողության, առողջության տարի: Եվ, ամենակարեւորը` ցանկանում եմ, որ մեր ամբողջ հայ ժողովրդի համար հաղթանակների տարի լինի:

Զրուցեց Տաթեւ Մեսրոպյանը

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ