News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարեւելյան (Մարտակերտի) պաշտպանական ուղղությամբ տեղակայված դիրքերից մեկում հակառակորդի կողմից արձակված գնդակից հրազենային վիրավորում է ստացել ՊԲ ժամկետային զինծառայող, 19-ամյա Գեւորգ Էդիկի Եղիազարյանը: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԼՂՀ պաշտպանության բանակի մամուլի ծառայությունից:

Դեպքից անմիջապես հետո, վիրավորին տեղափոխել են զինվորական հոսպիտալ:  Միջադեպի հետ կապված մանրամասները ճշտելու համար տարվում է քննություն:

NEWS.am-ի տեղեկություններով, զինվորը վիրավորվել է մարտական հենակետում հերթապահության ժամանակ. Վնասվել է նրա պարանոցն ու բերանի հատվածը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ