News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Տարվա գլխավոր իրադարձությունը զուտ սպորտային չէր, բայց հոգեբանական էր: Երկար ժամանակ մեր ժողովուրդն այսքան մեծ ուշադրություն չէր դարձրել ֆուտբոլին: Հայաստանի ազգային հավաքականի ելույթների շնորհիվ նրանք, ովքեր ֆուտբոլով չէին հետաքրքրվում, մինչեւ այսօր արտաբերում են Հենրիխ Մխիթարյանի եւ Յուրա Մովսիսյանի անունները: «Օջախ» ռեստորանային համալիրում տարվա լավագույն մարզիկների մեծարման երեկոյի ընթացքում այս մասին հայտարարեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ տարին սպասողական էր, եւ մարզիկները խնայել են իրենց ուժերը 2012թ. Լոնդոնի ամառային Օլիմպիական խաղերին նախապատրաստվելու համար:

Սերժ Սարգսյանը նշեց, որ չի կիսում Գագիկ Ծառուկյանի կարծիքը, թե տարին սպասողական էր: Նշելով ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի եւ շախմատի տղամարդկանց Հայաստանի հավաքականի փայլուն ելույթները` Սերժ Սարգսյանը մարզական տարին գնահատեց հաջող:

«Շախմատի Հայաստանի հավաքականը մեկ անգամ եւս ապացուցեց, որ Հայաստանը շախմատային տերություն է: Մենք ունեինք բոլոր տիտղոսները, չունեինք միայն աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Սա մեծ ձեռքբերում է: 2012-ը լինելու է ամառային Օլիմպիական խաղերի տարի: Մեծ հույս ունեմ, որ մեր մարզիկները երկար ընդմիջումից հետո Հայաստանին կբերեն օլիմպիկան ոսկե մեդալ: Մեր մարզիկների հնարավորությունները անսահմանափակ են: Պետք է հավատալ սեփական ուժերին եւ մինչեւ վերջ նվիրվել այս կարեւոր խնդիրը լուծելուն: Մենք պատրատ ենք ստեղծել ամենաբարենպաստ պայմանները»,- հայտարարեց Սերժ Սարգսյանը:

Մարզիկների մեծարման երեկոյին ներկար էր նաեւ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ