News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Անցնող 2011 թվականը հարուստ էր իրադարձություններով, որոնք ազդեցին աշխարհի պատկերի վրա: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Քաղաքական եւ ռազմական անալիզի ինստիտուտի Ռազմական կանխատեսման կենտրոնի տնօրեն Անատոլի Ցիգանոկը:

«Դա համաշխարհային ահաբեկչությունն է, որն անվտանգության սպառնալիք է աշխարհի ցանկացած պետության յուրաքանչյուր քաղաքացու համար: Ցունամին, որի պատճառով Ճապոնիայումո ղբերգություն եղավ: ՆԱՏՕ-ի ռազմական գործողությունը Լիբիայում, զավթում, որ դեռ հայտնի չէ` ինչով կավարտվի: Իրավիճակը Սիրիայում, լարվածության աճը Թեհրանի ատոմային ծրագրի շուրջ, հնարավոր հարվածն Իրանին»,- ասել է Ցիգանոկը: վերջինիս խոսքով, այդ իրադարձությունները ծայրահեղ կարեւոր են նաեւ Հարավային Կովկասի համար:

«Տարածաշրջանում իսկապես արտառոց իրավիճակ է, այստեղ միաժամանակ գործում են ՆԱՏՕ-ն, ՀԱՊԿ-ն եւ ՇՀԿ-ն: Եթե Հայաստանը ջերմ հարաբերություններ ունի ՆԱՏՕ-ի հետ, միաժամանակ ՀԱՊԿ անդամ է, ապա Վրաստանն ու Ադրբեջանը, կարելի է ասել, «անդամակցել են ՆԱՏՕ-ին»: Վրաստանի դեպքում ընդհանրապես ամեն ինչ բարձիթողի է, այնտեղ անգլերեն են սովորում, եւ դա կհանգեցնի նրան, որ այդ պետությունը դուրս կմնա Կովկասի ընդհանուր նկարագրից: Հարավային, առավել եւս Հյուսիսային կովկասում շփման լեզուն ռուսերենն է, վրացիների երիտասարդ սերունդը չգիտի այն: Արդյուքնում Վրաստանը չի կարող երկխոսություն ծավալել Հայաստանի, Ադրբեջանի, Չեչնիայի, նույն Աբխազիայի եւ Հարավային Օսիայի հետ: ՆԱեւ ռազմական դոկտրին են ընդունում, որտեղ գրված է. «Ռուսաստանը թշնամի է, թշնամի, թշնամի…»,- ասել է փորձագետը:

Մեկնաբանելով Իրանի շուրջ իրավիճակը, Ցիգանոկն ասել է,թ ե ամեն ինչ միանշանակ չէ: Եթե Իրանին հարվածեն, Հայաստանը կոշտ դիրքերից հանդես կգա` դատապարտելով այդ գործողությունները, քանի որ դրանք վնասում են նրա ուղիղ շահերին: Ընդհանուր առմամբ, Հարավային Կովկասը դեմ է Իրանին հարվածելուն»,- ասել է նա:

Այս իրավիճակում հաշվի առնելով տոները, Անատոլի Ցիգանոկը Ձմեռ պապից խաղաղություն է ուզում Կովկասի համար: «Այսօր դա ամենակարեւորն է մեր բոորիս համար, խաղաղություն կովկասում, Մերձավոր Արեւելքում, ողջ աշխարհում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ