News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Անցողիկ 2011-ը հարուստ էր իրադարձություններով, որոնք ունեցել են եւ համաշխարհային եւ տարածաշրջանային նշանակություն: NEWS.am-ը խնդրել է Ռազմավարական հետազոտությունների Ռուսաստանի ինստիտուտի Սեւծովյան-Կասպիական կենտրոնի փորձագետ Էդուարդ Պոպովին գնահատական տալ անցողիկ տարվա համար եւ կանխորոշել ամենից հավանական զարգացումները Հարավային Կովկասում 2012-ի համար: Ստորեւ ներկայացնում ենք հարցազրույցի տեքստը.

Ինչպե՞ս կգնահատեիք 2011 թիվը, ընդհանուր առմամբ ինչպիսի՞ն էր այն Հարավային Կովկասի համար, որո՞նք էին անցողիկ տարվա առավել կարեւորագույն իրադարձությունները:

Գրեթե ավարտված 2011-ը բարդ տարի էր: Որոշ չափով դրանում «մեղավոր է» համաշխարհային իրադրությունը. ֆինանսական ճգնաժամի խորացումը, գոյություն ունեցող քաղաքական հակամարտությունների սրումը եւ նորերի առաջացումը: Հարավային Կովկասը, որը սերտորեն ընդգրկված է համաշխարհային գործընթացներում, չէր կարող ազդեցություններ չկրել այդ իրադարձություններից: Եղել են նաեւ դժվարություններ, որոնք բնութագրական են տարածաշրջանի համար: Առաջին հերթին, ես կընդգծեի, միջազգային հանրության կողմից չճանաչված Լեռնային Ղարաբաղի հանրապետության սահմանի վրա իրադրության սրումը, եւ հակամարտութունը դիվանագիտական ճանապարհով լուծելու փորձերը: Հիշարժան իրադարձությունների թվում է նաեւ Աբխազիայի եւ Հարավային Օսիայի նախագահական ընտրությունները: Կովկասի «նոր հանրապետությունները», առաջին հերթին, Աբխազիան, ցույց են տվել, որ պահպանում են դեմոկրատական սկզբունքները: Հարավային Օսիայում ընտրությունները այնքան էլ հաջող չընթացան, բայց, բարեբախտաբար, ավարտվեցին, լավատեսական նոտայի վրա:

Ինչպիսի՞ն եք Դուք տեսնում առաջիկա 12 ամիսները: Հնարավո՞ր է առաջընթաց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում:

Լավ հայտնի է բազմաթիվ դիտորդների պրագմատիկ դիրքորոշումը, ովքեր «խոստանում են», որ առաջիկա 2012-ը կարող է ավելի բարդ լինել, քան անցած 2011-ը: Նման եզրակացությունների համար ոչ պակաս հիմքեր կան: Այնուամենայնիվ, այդքան հոռետեսական կանխատեսում կանխորոշված չէ: Հարավային Կովկասում ապակառուցողական գործոնների հետ մեկտեղ կան նաեւ պահող գործոններ: Առաջին հերթին, Ռուսաստանի դիրքորոշումը, որը կոչված է թույլ չտալու Հարավային Օսիայում, Աբխազիայում եւ Լեռնային Ղարաբաղում (Արցախում) զինված հակամարտությունների սառեցումն եւ Մերձավոր Արեւելքի (Սիրիան եւ Իրանը) գործընթացներին օտարերկրյա պետությունների ռազմական միջամտությունը կանխելուն: Այդ առումով Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը եւս հակասական ազդեցությունների է ենթարկվում. մի կողմից, Ադրբեջանի եւ ԼՂՀ բանակի զինված ուժերի շփման գծում լարվածության էսկալացիան, ավելի հաճախակի դարձած փոխհրաձգությունները եւ Բաքվի ռազմատենչ հայտարարությունները` հարցը զինված ուղով լուծելու վերաբերյալ: Գոյություն ունի ռիսկ, որ քանակը կարող է որակ դառնալ, այսինքն ռազմատենչ գաղափարախոսությունը կարող է վերածվել ռազմա-քաղաքականությանը, եւ փորձ կձեռնարկվի հարցը լուծել ռազմական ճանապարհով: Ղարաբաղում նոր պատերազմը բացառված չէ, բայց որոշակի հանգամանքների դասավորման դեպքում: Զգուշավոր լավատեսության համար առիթները ավելի շատ են:

Իրան. ի՞նչ արդյունք կարելի է ակնկալել ԱՄԷԳ-ի վերջին զեկույցի կապակցությամբ լարվածության աճից, ինչպես նաեւ Թեհրանի հարցում Վաշինգթոնի եւ Թել-Ավիվի դիրքորոշումից:

ԱՄԷԳ-ի նոյեմբերյան զեկույցը սկզբունքային ոչ մի նոր բան չէր նշանակում: Հիմնական խաղացողների վերաբերմունքում ոչ մի նոր փոփոխություն տեղի չի ունեցել: ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան եւ Իսրայելը հանդես կգան հարցի ռազմական լուծման օգտին: Ռուսաստանն եւ Չինաստանը տարածաշրջանի գլխավոր խաղաղապահներն են: Արժե հատկապես նշել Հայաստանի խաղաղապահ առաքելության կարեւորությունը ՄԱԿ-ում իրանական հարցի քննարկման ժամանակ: Ես նկատի ունեմ այն հանգամանքը, որ Հայաստանը չպաշտպանեց նոյեմբերի 18-ին ՄԱԿ-ի ԳԱ-ի կողմից Իրանի հարցով բանաձեւը, որը նախաձեռնել էր Սաուդյան Արաբիան:

Հույս ունենանք, որ Ռուսաստանի եւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում նրա դաշնակցի ջանքներն ու հնարավորությունները բավարար կլինեն նոր արկածախնդրությունը կանխելու համար: Հակառակ դեպքում լուրջ կատակլիզմներ են սպասվում:

Ինչպիսի՞ն կլինեն ակնկալիքները հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացից: Հնարավո՞ր է դրանց վերակենդանացում առաջիկա տարում: Ինչու՞ 2011-ին այդ գործընթացը քայլ անգամ առաջ չի գնացել:

Անցողիկ 2011-ը ոչ վատ մարտավարական արդյունքներ է դրսեւորել հայ-թուրքական երկխոսության զարգացման համար: Առաջին հերթին, երկու երկրների քաղաքացիական հասարակությունների հոգեբանական ոլորտում: Քաղաքական դաշտում գործընթացը ակներեւ չէ, չնայած այստեղ եւս որոշակի դրական առաջընթաց է նկատվում: Որպես կողքից դիտող ես ուշադրություն կդարձնեի ոչ քաղաքական (քաղաքացիական)  դաշտում տարվող աշխատանքի կարեւորությանը: Ինչ վերաբերվում է թուրքական հասարակության մեջ տավող փոփոխություններին` Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ, ապա այն շատ ցավալի է ապրում իր պատմության բացասականացումը: Եթե երկու կողմերի համար ընդունելի բանաձեւ գտնվեր Ցեղասպանության փաստի ճանաչման վերաբերյալ, որը չէր ոչնչացնի ժամանակակից թուրքերին, ապա ես վստահորեն կասեի, որ գործընթացը մեռյալ կետից շարժվել է:

Ինչպիսի՞ զարգացումներ են սպասվում Սիրիային, Լիբիային, կշարունակի՞ արդյոք «արաբական գարունը» ծաղկել Մերձավոր Արեւելքում:

Ցավոք սրտի, Լիբիայի եւ Սիրիայի հարցում կանխատեսումները այնքան էլ վարդագույն չեն: Սուվերեն արաբական հանրապետության` Լիբիայի, ռազմական շրջափակումը, որը վարում է սոցիալական ուղղվածության քաղաքականություն եւ թույլ չի տալիս իր տարածքում իսլամական ծայրահեղականության աճ, վկայում է, որ արեւմտյան եւ արեւելյան հատվածների համար իրենց սկզբունքները հաճախ ավելի վեր են կանգնած, քան միջազգային կեցության հարցերը: Այդ պատճառով, արժե ակնկալել «արաբական գարունի» հետագա արտահանում Մերձավոր Արեւելքի այլ երկրներ, ինչպես նաեւ Հարավային Կովկաս եւ Ռուսաստան: Բնականաբար, այդ արտահանումը ներքին լուրջ նախադրյալների արդյունք է: Այս տարվա դեկտեմբերի սկզբին Մոսկվայի իրադարձությունները լուրջ հակասություններ առաջ բերեցին լուրջ հակասություններ պետության եւ հասարակության հարաբերություններում: Սակայն պետք է այդ հակասությունները վերացնել պետությունների ներքին ուժերով, առանց դրսի «օգնության»: Հույս ունեմ, որ իմ համերկրացիները, եւ Հայաստանի քաղաքացիները բավականաչափ իմաստություն կունենան, որպեսզի «թացը չորից ջոկեն»` հասարակական-քաղաքական մոդելը շտկելու փորձի ժամանակ, որպեսզի վնաս չհասցնեն իրենց սեփական երկրի սուվերենությանը:

Դուք հավատում՞ եք Ձմեռ պապիկին:

Ինչպես հայտնի է Ձմեռ պապը տեղական ավելի (ստույգ խորհրդային) հնարանք է, Սանտա Կլաուսի (Սբ. Նիկոլայ) անալոգն է: Ես որպես քրիստոնյա հավատում եմ Սբ. Նիկոլային:

Ձեր մաղթանքները հայ ընթերցողներին:

Ես մասնավորապես արտահայտել եմ իմ ցանկությունները նախորդ հարցին պատասխանելու ժամանակ: Ես նաեւ կցանկանայի հայ քրիստոնյա ժողովրդին սրտանց մաղթել իմաստություն, համբերություն, աշխատասիրություն, տաղանդ, որով հարուստ է Հայաստանի հողը: Իսկ մնացածը (այդ թվում նյութական բարգավաճում) անպայման կլինի: Նույն մաղթանքները ես կցանկանայի մղել իր երկրի քաղաքացիներին:

Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ: Խաղաղություն եւ երջանկություն Նոր տարում:

Շնորհակալություն հարցազրույցի համար Էդուարդ Անատոլեւիչ:

Զրուցեց` Էմիլ Բաբայանը

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ