News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

NEWS.am-ի  տեղեկություններով ոստիկանույթունում բացահայտել է եւս մեկ աղմկահահարույց հանցագործություն` դեռեւս ապրիլին Ծարավ աղբյուր փողոցում ոստիկանության ներքին զորքերի աշխատավարձ տեղափոխող մեքենայի վրա ավազակային հարձակումը: Մեր տեղեկություններով այն կատարավել է հենց ներքին զորքերի աշխատակցի ցուցումով, որը հարձակման մեջ ներքաշել է նաեւ հորը: Ինչպես հայտնում է մեր աղբյուրը, բերման են ենթարկվել հինգ հոգի, այդ թվում նաեւ ներքին զորքերի հիշյալ աշխատակիցն  ու նրա հայրը: Բերման ենթարկվածների թվում են նաեւ եղբայրներ: Ի դեպ  հիմնականում  երիտասարդներ են 25-ից մինչեւ 30 տարեկան:

Ինչպես ավելի վաղ գրել էր NEWS.am-ը, Երեւանում ապրիլի 27-ին ժամը 14-ի սահմաններում զինված անձինք Ծարավ Աղբյուրի փողոցում ավազակային հարձակում էին իրականացրել ոստիկանության զորքերի աշխատավարձ տեղափոխող ԳԱԶ-24 մակնիշի ավտոմեքենայի վրա, որով տեղափոխվում էր մի զորամասի աշխատավարձ, որը եղել է մոտ 97 միլիոն դրամի չափով: Հանցագործները  վթարի իմիտացիա էին ստեղծել` բախվել էին մեքենային , որի հետեւանքով  «ԳԱԶ-24-ի» վարորդը վթարի էր ենթարկվել: Հանցագործները փորձել էին զենքի սպառնալիքով հափշտակել գումարով լի պայուսակը, սակայն նրանց չէր հաջողվել: Մեքենայում գտնվող ոստիկանության զորքերի ծառայողը, որը ուղեկցել է գումար տեղափոխող վարորդին,  ինքնաձիգը պահել էր նրաց  ուղղությամբ, ինչից խուճապահար փախել էին հանցագործները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ