News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հանրապետության տարածքում եղանակը կպայմանավորվի թույլ արտահայտված ցածր ճնշման դաշտով: Meteo-tv-ի փոխանցմամբ, դեկտեմբերի 31-ին կդիտվի ամպամածության ավելացում, առանձին շրջաններում հնարավոր է ձյուն: Օդի ջերմաստիճանն այս գիշեր մի փոքր կբարձրանա: Առանձին վայրերում հնարավոր է քամու ուժգնացում 13-18մ/վրկ: Լեռնանցքներում հնարավոր է բուք եւ ցածր տեսանելիություն, առանձին վայրերում հնարավոր է մերկասառույց առաջանա:

Մայրաքաղաքում էական տեղումներ չեն սպասվում, երեկոյան տեղ-տեղ հնարավոր է ձյուն: Հնարավոր է մառախուղ, ցածր տեսանելիություն: Օդի ջերմաստիճանը գիշերը կլինի -2-4, ցերեկային ժամերին 0+2, երեկոյան՝ -1+1:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ