News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը

Հայաստանի մշտական բնակչության քաղաքային եւ գյուղական բաշխվածությունը պահպանվել է զգալիորեն կայուն`  2011թ.-ի,  ինչպես եւ 2009-2010թթ.  տարեսկզբին քաղաքային բնակչության մասնաբաժինը կազմել է` 64 տոկոս,    իսկ գյուղական բնակչու թյանը` 36 տոկոս:  2005-2008թթ-ին արձանագրված միջին ցուցանիշները կազմել են, համապատասխանաբար` 64.1  եւ 35.9 տոկոս,  ընդգծելով բնակչության քաղաքային եւ գյուղական բաշխվածության կայունության բարձր աստիճան:  Այս մասին  NEWS.am-ին տեղեկացնում են Ազգային վիճակագրական ծառայությունից:

Այսպիսով`  2011թ.  տարեսկզբին Հայաստանի մշտական բնակչության 48.5 տոկոսը կազմել է արական եւ 51.5% տոկոսը`  իգական սեռի բնակչությունը:  Բնակչության միջին տարիքը, 2011թ.-ի տարեսկզբի դրությամբ,  կազմել է  35  տարի,  արական սեռի համար` 33.3,   իսկ իգականի համար` 36.7 տարի:  0-15  տարեկան երեխաների տեսակարար կշիռը,  որը  1990թ.-ին  32.2 տոկոս  էր, 2011թ-ի տարեսկզբին կազմել է`  19.6  տոկոս,  աշխատունակ տարիքի բնակչության տեսակարար կշիռը (1990թ.-ին` 59.7 տոկոս)  հաշվետու ժամանակաշրջանի դրությամբ կազմել 68.9 է տոկոս,  իսկ աշխատունակ տարիքի բարձր բնակչության տեսակարար կշիռը (1990թ.-ին` 8.1 տոկոս) 2011թ.  Տարեսկզբի դրությամբ կազմել է` 11.5 տոկոս :  2011թ.  տարեսկզբի դրությամբ աշխատանքային տարիքի ամեն 1000 մարդու հաշվով հաշվառվել է 452` 0-15  տարեկան երեխա եւ կենսաթոշակառու, 2010թ.-ի նույն ժամանակահատվածում արձանագրված 456 մարդու նկատմամբ: Նվազումը հիմնականում տեղի է ունեցել ի հաշիվ 0-15  տարեկան բնակչության տարիքային խմբի,  որի մասնաբաժինը նվազել է` 1 տոկոսային կետով(քանի որ այս տարիքային խմբի աշխատունակ տարիք անցում է կատարել ավելի մեծաթիվ բնակչություն,  քան այդ խումբը համալրվել է նորածիններով),  որի հետեւանքով 1 տոկոսային կետով աճել է աշխատունակ տարիքի բնակչության մասնաբաժինը,  իսկ աշխատունակ տարիքից բարձր բնակչության մասնաբաժինը փոփոխության չի ենթարկվել: 

Ժողովրդագրական իրավիճակի առկա հիմնախնդիրներից է բնակչության ժողովրդագրական ծերացումը,  որի ընթացքը հանրապետությունում հետխորհրդային տարիներին մեծապես արագացել է: Բնակչության ծերացումը կամ ժողովրդագրական ծերացումը երկարատեւ ժողովրդագրական փոփոխությունների, բնակչության վերարտադրության,  ծնելիու-թյան, մահացության եւ դրանց հարաբերակացություններում տեղ գտած տեղաշարժերի, ինչպես նաեւ,  մասամբ,  միգրացիայի հետևանք է:  Ըստ ՄԱԿ-ի ժողովրդագրական ծերացաման սանդղակի,  եթե երկրի բնակչության կառուցվածքում 65  եւ  բարձր տարիքի բնակչությունը կազմում է` 7 տոկոսից ավելի, ապա տվյալ բնակչությունը համարվում է  ծերացած,  որը 2011թ.  դրությամբ Հայաստանում կազմել է 9.8 տոկոս:   2011թ.  տարեսկզբի դրությամբ մշտաական բնակչության 34.4 տոկոսը կենտրոնացված է Երեւան քաղաքում,  իսկ Արարատի, Արմավիրի,  Լոռու,  Կոտայքի եւ Շիրակի մարզերից յուրաքանչյուրում բնակվել է հանրապետության մշտական բնակչության 8.6-8.7-ական տոկոսը,  Գեղարքունիքի մարզում` 7.4 տոկոսը,  Արագածոտնի,  Սյունիքի եւ Տավուշի մարզերից յուրաքանչյուրում` 4.1-4.7-ական տոկոսը,   իսկ 1.7 տոկոսը`  Վայոց ձորի մարզում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ